ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, September 10, 2012 12:05 - 11 քննարկում
Գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հայտարարությունը.
Որոշ կայքերում և սոցխմբերում չհիմնավորված տեղեկություններ են տարածվում այն մասին, թե իբր ես առնչություն ունեմ Խ.Մանասելյանի կազմած «Հռչակագրի» հետ: Մի շարք սոցխմբերում ասել եմ ու կրկնում եմ հրապարակավ՝ այդ հռչակագրի հետ ես կապ չեմ ունեցել, չունեմ և միտք էլ չունեմ ունենալ:
Այդ հռչակագրում նշված սահմանադրական խորհրդի անդամ չեմ եղել, չեմ և միտք էլ չունեմ լինել:
Իմ անունն այդտեղ գրվել ՝ իմ կարծիքը չհարցնելով, որը համարելով անթույլատրելի արարք՝ պատասխան եմ պահանջել դրա համար:
Մինչ վերոնշյալ հայտարարությանն անդրադառնալը, կցանկանայինք մեր ազգակիցներին ներկայացնել դրան անմիջապես հաջորդած մեկնաբանություններից մի զմայլելի ծաղկեփունջ, որի պարունակությունը պարզապես կաթվածահար է անում իր սահմռկեցուցիչ ապուշությամբ: Եվ այսպես.
«Ինչպիսի ամոթալի նահանջ… Եվ սա ասում է մեկը, որը հավակնել է Պապ թագավորի մասին պատմական վեպ գրել: Բոլոր կամուրջներն այրված են խայտառակ դավաճանության հետևանքով…
Այն հանգամանքը, որ ես և Պեպանյան Արծրունը իրար ոչ երբևէ տեսել ենք, ոչ էլ ճանաչում ենք, վերջինիս պետք է հուշեր, որ ես չեմ կատարել իր ընտրությունը, և ինձնից չէ, որ պետք է պատասխան պահանջի, այլ իր խղճից և իր բարձրագույն Ես-ից…
…Բանն այն է, որ իմ ԱԶԱՏ ԿԱՄՔԸ ներկա պահին համահունչ է ԱՐԱՐՉԻ ԿԱՄՔԻ հետ, և ես աշխատում եմ հաշվի նստել Նրա Օրենքի հետ»:
Հավանաբար, կարիք չկա հայտնելու, թե ով է այս գողտրիկ ցնդաբանության հեղինակը: Խաչիկ Մանասելյանն է դա՝ անպատժելիությունից լպիրշության ամեն սահման կորցրած աղանդավորը: Ահա այսպես, ձախողվելով Պեպանյանի հարցում՝ Խաչիկն աղմկում է: Այս աղանդավորի և նրան առաջ մղողների հետագա մշուշոտ ճակատագիրը թողնենք մի կողմ և անդրադառնանք Արծրուն Պեպանյանի հայտարարությանը.
Մասնավորապես, «Հայկյանների Միության» տարածած հայտարարությունը չարաբաստիկ «Հռչակագրի» մասին, ամենևին էլ նպատակ չի հետապնդել վարկաբեկելու Պեպանյանի անունը: Դրա միակ նպատակը հետևյալն էր. ցույց տալ սոցցանցերում բույն հյուսած և երիտասարդությանը՝ հեղինակություն վայելող որոշ մտավորականների անունների շահարկման միջոցով իրենց սարդոստայնը գցել ցանկացող սեկտանտների իսկական կերպարը: Ասել ենք, և կրկնում ենք ևս մեկ անգամ. այդտեղ նշված անունների տերերը՝ վիրավորվելու փոխարեն, պարզապես պետք է անեին այն, ինչ արեց Արծրուն Պեպանյանը. հրապարակավ հերքել և բացատրություն պահանջել իրենց անունները մրոտողներից: Որպես ճշմարիտ մտավորականներ՝ պարտավոր էին նաև պարզորեն հայտնել իրենց դիրքորոշումը Մանասելյանի ներկայացրած կազմակերպություն-սեկտայի և դրա տարածած ապազգային գաղափարների նկատմամբ:
Ի տարբերություն աղանդավորների շոյիչ առաջարկից գլուխները կորցրած որոշ «ազգայինների», Արծրուն Պեպանյանը հստակ կերպով ցույց տվեց իր դիրքորոշումը, որով հուսախաբ չարեց իրեն ճանաչողների և հավատացողների ակնկալիքները:
«Հայկյանների Միություն» հասարակական կազմակերպությունը ողջունում է Արծրուն Պեպանյանի՝ Հայ մարդուն վայել քայլը և հավաստիացնում, որ իր անդամների շրջանում կասկածի տեղիք չի տալիս նրա բարի անունը, միաժամանակ շեշտում, որ ցավալի վեճերից կարելի էր խուսափել՝ աղանդավորների լկտի համարձակությանն իսկույնևեթ համարժեք պատասխան տալու դեպքում:
Մեր կողմից խնդրում ենք «Լույսաշխարհ»-ին՝ կայքի էջերից հանել մեր կողմից տրամադրած նախքին հայտարարության տեքստը, մի պատճառով. սոցցանցի համապատասխան խմբերում հայորդիներն այս օրերին հնարավորություն ստացան ծանոթանալ «Հռչակագիր» կոչվածի բուն էությանը: Արծրուն Պեպանյանի հայտարարությունից հետո, ճիշտ չենք համարում աղանդավորների հետ շնորհավորանքներ ու սիրալիրություններ փոխանակող առնետների կողքին թողնել նրա անունը: Նույնը խնդրում ենք նաև ՖԲ բոլոր այն սոցխմբերի կարգավարներին, որտեղ զետեղել ենք մեր հայտարարությունը:
Տխրահռչակ սեկտանտների գործունեությանն ու տարածած ախտին, սակայն, կոչ ենք անում բոլորին՝ տալ կտրուկ և սպառիչ պատասխաններ:
«Հայկյանների Միություն» Հասարակական Կազմակերպության նախագահի պաշտոնակատար՝
Գևորգ Հովհաննիսյան
Բարձրագույն Դիվանի քարտուղար՝
Հեղինե Ավդալյան
«Հայկյանների Միություն» Հասարակական Կազմակերպության Լրատվական բաժնի պատասխանատու՝
Արայիկ Մադոյան
10.09.12. Ֆրանսիա, Փարիզ.
11 քննարկումներ
Marine Vahradyan