ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, September 10, 2012 1:39 - չքննարկված

ԲՀԿ Ուրիխանյանն ու Հարություն Առաքելյանն իրար թեև չեն ճանաչում, բայց իրարից անկախ հաստատում են վարչապետի գանձագող լինելը:

ՙԳ. Ծառուկյանի վարկանիշը Սերժ Սարգսյանից բարձր է՚. Տ. Ուրիխանյան
07-09-2012 17:36

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանի հետ

1. «Իրատես դե ֆակտո»-ում տրված պատասխան-հարցազրույցում նշել եք, որ Գ. Ծառուկյանն ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչն է: Ինչի՟ հիման վրա եք նման հայտարարություն արել:

– Պարզ հասկանալի հանրության հետ շփումի, աշխատանքների և արտահայտված կարծիքների հիման վրա: Եթե հարկավոր է դրան ավելացնել այն, ինչ արդեն ասված է, կարող եմ նորից կրկնել` նվազագույնը կես միլիոնի հասնող թվերի վրա:

2. Ստացվում է, որ Գ. Ծառուկյանի վարկանիշը Ս.Սարգսյանի վարկանիշից բա՟րձր է:

– Ինչ է ստացվում, չգիտեմ: Ստացվում է, որ ասել եմ այն, ինչ ասել եմ: Նորից կարող եմ կրկնել` իմ խորին համոզմամբ Գ. Ծառուկյանն այսօր հայաստանյան քաղաքական իրականության մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է:

3. Ի՟նչն էր խանգարում ԲՀԿ-ին կոալիցիայի կազմում եղած ժամանակ բարձրաձայնել այն մասին, որ վարչապետի ընտանիքն է մշտապես շահում տենդերները:

– Երբևէ ԲՀԿ-ին որևէ բան չի խանգարել խոսել ճշմարտության մասին, ԲՀԿ-ն խոսում կամ կատարում է քայլեր ցանկացած առումով, ցանկացած դեպքում այն պահին, երբ գտնում է նպատակահարմար և այն ձևաչափով, ինչպիսին որ գտնում է հարմար:

4. ՙՆաիրիտ՚-ի հետ կապված հայտարարության մասով արդյոք ԲՀԿ-ն չէր պաշտպանում Հ. Առաքելյանի թիկունքը, ով ՙբաց ֆաքսեր՚ էր հրապարակում:

– Չգիտեմ` ինչի մասին եք խոսում, չեմ ճանաչում: ԲՀԿ-ն պաշտպանում է ժողովրդական շահը, պետական շահը առհասարակ, ոչ թե կոնկրետ անհատների:

5. ԲՀԿ-ն մինչ այս պահը մտահոգված չէ՟ր հայկական բանակի զինվորների առողջությամբ, որ միայն հիմա որոշեց բարձրաձայնել Հնդկաստանից ներկրված սատկած գոմեշի մսի մատակարարման վերաբերյալ:

– Մշտապես մտահոգված է և եղել է ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց, Հայաստանի բոլոր քաղաքացիների առողջությամբ:

Հարցազրույցը վարեց Ա.Ծատուրյանը:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ