ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, September 8, 2012 1:42 - 2 քննարկում

Կրկեսի պայթեցնելը օգտակար է նրանով, որ ամբողջ աշխարհի հայությունը կհամոզվի, որ Հայաստանում ապրում են խոշոր եղջերավոր հակահայ ղեկավարներ:

Ճարտարապետներն այսօր կփորձեն կանխել Կրկեսի շենքի պայթեցումը09.08.2012 13:17 epress.am

Ճարտարապետներն այսօր կփորձեն կանխել Կրկեսի շենքի պայթեցումը

Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն այսօր պայթեցվելու է՝ ապամոնտաժման նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Պայթեցումը նախատեսվում է իրակնացնել 15.30-ին, որի ժամանակ դադարեցվելու է երթևեկությունը` սկսած Երևանի քաղաքապետարանի, «Փեթակ» առևտրի կենտրոնի և «Այրարատ» կինոթատրոնի մոտից։

Նախարարության հայտարարությունը վրդովմունք է առաջացրել քաղաքի ճարտարապետական տեսքի և բնապահպանական խնդիրներով մտահոգ ակտիվիստների շրջանում, ովքեր պայթեցումը կանխելու համար այսօր մտադիր են  պիկետ անցկացնել Կրկեսի շենքի մոտ:

Ճարտարապետ Մարինա Պարազյանը Epress.am-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնել, որ Կրկեսի շենքի պայթեցման մասին քաղաքապետարանի ծրագրերի գաղտնի պահելը կարող է հանգեցնել այն բանի, որ այն արժանանա երիտասարդության պալատի ճակատագրին: Հիշեցնենք, որ  պալատը քանդվել է 7 տարի առաջ, տարածքը վաճառվել «Ավանգարդ մոթորս» ընկերության սեփականատեր Էդիկ Ավետիսյանին, իսկ նոր շենք այդպես էլ չի կառուցվել:

«Երբ նման ծավալի և նշանակության շենքը որոշում են քանդել, պետք է նախ հանրային լսումներ լիենեն, նոր նախագիծը ներկայացվի: Սեյսմիկ եզրակացություն լինի՝ արդյոք կարելի է միանգամից պայթեցնել շենքը, և դա վնաս չի հասցնի հարակից սեփականություններին: Այս և շատ այլ տվյալներ չկան, և միայն  տեղեկացնում են, որ պայթեցվելու է շենքը»,- ասել է Մարինա Պարազյանը:

Ճարտարապետը նկատել է, որ հարկի հոգատարություն չկա նույնիսկ  պատմամշակութային կոթողները ոչնչացնելու հարցում,  հետևաբար Կրկեսի շենքին նման կերպ վերաբերելը անսպասելի չէր, թեև ցանկացած ճարտարապետական նախագիծ, որը միջավայրի փոփոխություն է բերում, պետք է ծրագրված հանրային հավանություն ստանա:

Լուսանկարը՝ dominoefect.am-ի



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԳՐԻԳՈՐ
Sep 8, 2012 4:15