Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, September 4, 2012 11:00 - 4 քննարկում
Սերժ Սարգսյանի հայտարարությունը Արա Ներսիսյանի բերանո՞վ…
Գնալով համոզվում եմ, որ այս օպերացիայի հեղինակը Պուտինն է
Գնալով համոզվում եմ, որ այս օպերացիայի հեղինակը պարոն Պուտինն է: Հրապարակելով իր կայսերապաշտական նկրտումները Եվրազեսի տեսքով, վերոհիշյալ պարոնը բազմաթիվ էմիսարներ ուղարկեց Հայաստան, Հայաստանից հավաստիացումներ ստանալու, այդ գոյություն չունեցող կառույցին անդամագրվելու համար: Նույնը կատարվեց Մոսկվա մեր նախագահի այցի ժամանակ: Ի պատիվ մեր իշխանությունների, մերոնք որևէ խոստում չտվեցին, դեռ հակառակը, մեր վարչապետը հստակ ասաց, որ Հայաստանի զարգացումը կապվում է Եվրոմիության և համամարդկային արժեքների հետ (որոնց չգիտեմ ինչու մեր մոտ ասում են Եվրոպական): Քանի, որ պարոն Պուտինը մեզանից իր ցանկալի պատասխանը ակնկալում է մինչև աշնան վերջ, իրականացվեցօպերացիան: Հիմա Կրեմլի բացահայտ և գաղտնի գործակալները լծված են այդգործին` ամեն գնով դատապերտել Եվրոպան, Եվրոմիությունը և համամարդկային արժեքները: Ցավոք այդ գործին են լծվել նաև, անգիտակցաբար ազդեցության գործակալներ դառած շատ արժանավոր մարդիկ:
Արա Ներսիսյան
4 քննարկումներ
Գևո