ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, September 4, 2012 3:29 - չքննարկված

ԲԱՎԱՐԱՐ Է ՀԱՇՎԵՆՔ ՄԵԶ ՀԱՍՑՐԱԾ ԱՊՏԱԿՆԵՐԸ

Մեկ ապտակ ենք ստանում ազգովին, երբ գիշերվա ուշ ժամին թուրքը մորթում է հայ Գուրգեն Մարգարյանին, եւ փոխանակ հենց այն օրերին էլ պահանջեինք ազգովին, որ ՀՀ քաքաքացիին սպանած մարդասապանը հանձնվեր մեր արդարադատության ձեռքը, հանգստացանք, քանզի նա ցմահ բանտարկության պատիժը ստացավ՝ ինչպես տեսանք ու վստահվեցինք, ժամանակավորապես, որից հետո հանցագործը փաստորեն … ազատ արձակվեց: Մենք ինքներս ենք ապտակներ հասցնում մեզ. ՀՀ մեկ այլ քաղաքացի՝ Վահե Ավետյանը, մեր իսկ հողի վրա մինչ այն աստիճան է դաժան ծեծի ենթարկվում, որ շատ շուտով մահանում է հիվանդանոցում: Մեզ մահացու ապտակներ են հասցրել, երբ մեկ ու կես միլիոն հայերի աներեւակայելի Գողհոթայի ճանապարհով՝ դեպի զոհասեղաններ են տարել, իսկ մենք տարիներ անց Շվեյացարիա էինք հասել, որ մեր մյուս այտն էլ պարզենք այն ազգասպանների այժմյան զավակներին, որոնք չեն ցանկանում ճանաչել եղելիությունը ու դեռ մի բան էլ մեզ են դրդում դրա մասին մոռանալ: Մեզ ե՞րբ է հաջողվելու վերջապես այս կարգի ապտակ-ինքնապտակներից խուսափել: Երբ որ, սիրելով մեր ազգն ու երկիրը, սովորենք ժամանակին արձագանքել: Նրանք, ովքեր լավագույնս կարողանում էին անել դա, այժմ կարծես թե լոկ իրենց հուշերով են տարված՝ անցյալում արած-չարած գործերի բանավոր ու գրավոր վկայություններով: Պետք չէ ոչ պարզել այտը, ոչ էլ թույլ տալ, որ որեւէ մեկը դիպչի նրան՝ հարկ է, որ օդի մեջ այդ ձեռքը՝ եթե այն նույնիսկ մերն է, բռնենք ու նա չհասնի մեր դեմքին: Այնպես ամուր բռնենք, որ ոսկորն էլ ջարդվի:
Հապա, բավ է հավատալ այսուհետ լավ ու վատ թուրքերի գոյության հեքիաթին: ”Լավ” թուրքը,- դեռեւս խորհրդային տարիներին խրատում էր նրանց լավ ճանաչած հայրս,- կարող է այնպես քաղցր խոսել քեզ հետ եւ այնպես խեղճանալ, որ բաճկոնդ էլ նրան տաս: Իսկ այն պահին, երբ ի նշան ”շնորհակալության” նա գրկախառնվի քեզ՝ մեջքիդ մեջ կխրի իր ձեռքի մեջ թաքուն պահված իր սուր դանակը”: Այդպիսին է ոչ միայն Սաֆարովը՝ այդպիսինն են առհասարակ թուրք-ազերիները: Զգո՛ն, ուրեմն, ընթացիկ ժամի ամեն վայրկյանին եւ՝ ամենուրեք:
ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԻՍՊԱՆԻԱՅԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ