ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, September 4, 2012 3:39 - 3 քննարկում
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.Ռամիլ Սաֆարովի արտահանձնումի և ներման վերաբերյալ
Հենց նոր Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակից ստացանք Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը այս օրերի ամենաաղմկահարույց, միևնույն ժամանակ ամենաքստմնելի իրադարձության` Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնումի և Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին ներում շնորհելու մասին: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ:
***
Հայտարարություն
Ռամիլ Սաֆարովի արտահանձնումի և ներման վերաբերյալ
Ադրբեջանի իշխանությունների գործողությունները զարմանք չեն առաջացնում: Սա այդ երկրում վաղուց փայփայվող հայատյացության չկշռադատված դրսևորում է: Հիշենք Սումգայիթը, հայերի ջարդերը Բաքվում և “շահիդների պուրակը”, որը հավերժացնում է ջարդարարների հիշատակը:
Սրանում համոզվածությունն է ժամանակին ձևավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի անփոփոխ դիրքորոշումը` որևէ ձևով Ադրբեջանի կազմում ԼՂՀ գոյության անհնարինությունը:
Ադրբեջանում այնպիսի ատելությամբ են լցված հայերի նկատմամբ, որ մոռացել են բարոյականության սահմանների մասին: Մարդասպանին ներում շնորհելու հրամանագիրը ղարաբաղցիների` Անկախություն ունենալու բոլոր հիմնավորումների լավագույն ապացույցն է:
Ի դեպ, եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին և հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը:
ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
Երևան, 04 սեպտեմբերի 2012թ.
3 քննարկումներ
Hrayr