ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, September 3, 2012 0:45 - 3 քննարկում
ՀՀ քնած դեսպանությունը հարյուրավոր նամակներ է ստանում անհանգստացած հունգարացիներից
Հասարակ հունգարացիները խորը վրդովմունքն են հայտնում և խստագույնս դատապարտում սեփական կառավարության միաջազգային իրավական և մարդկային բարոյական նորմերը խախտող քայլը: Հունգարացիները նաև կոչ են անում հավասարության նշան չդնել Հունգարիայի և ներկայիս հունգարական կառավարության միջև:
Այսպես հունգարացիներից մեկը գրում է. «Այն ինչ արեց հունգարական կառավարությունը և վարչապետ Վիկտոր Օրբանը անընդունելի և ամոթալի է: Նաև ուզում եմ նշել, որ Հունգարիան և Վիկտոր Օրբանի կառավարությունը նույնը չեն»:
Հունգարները նաև կոչ են անում պաշտպանել հայ-հունգարական դարավոր բարեկամությունը և թույլ չտալ, որպեսզի երկու ժողովրդների միջև թշնամանք ծագի:
«Ներողություն եմ խնդրում հունգարական ժողովրդի անունից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի դեպքի հետ կապված: Ես միայն խնդրում եմ Ձեզ հայ ժողովրդին հավաստիացնել, որ մեզնից շատերը համակրում են հայերին և նրանց մշակույթը: Խնդրում ենք թույլ մի տվեք ատելությունը ծաղկի հայ և հունգար ժողովրդների միջև»,- գրում է մի այլ քաղաքացի:
«Թույլ տվեք ինձ արտահայտել իմ համակրանքը և վիշտը հայ ժողովրդի զայրույթին և բողոքին՝ կապված Ռամիլ Սաֆարովի արտահանձման դեպքի հետ, ով նողկալի հանցագործություն էր կատարել Ձեր հայրենակցի նկատմամբ: Ես մեծապես դատապարտում եմ հունգարական կառավարության կողմից իրականացված արտահանձման գործընթացը:
Հայկական համայնքը եղել է Հունգարիայի պատմության անքակտելի մասը: Մեզ ավելի շատ բան է միավորում քան բաժանում: Պաշտպանենք մեր երկրների բարեկամությունը»,- հավելում է մյուսը:
3 քննարկումներ
Լուսարփի