ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, September 3, 2012 0:38 - չքննարկված
Խայտառակ պատմություն.Մոսկովսկիյե նովոստի
Խայտառակ պատմություն.Մոսկովսկիյե նովոստի
«Ինչ պետք է պատահած լիներ կես դարում մեր մի ժամանակ ընդհանուր տարածքում, որպեսզի նրա հատվածներից մեկում սպայական պատվի և մարդկային արժանապատվության մասին ի հայտ գար այսքան վարկաբեկված պատկերացում:
Գագարինը և Սաֆարովը (պետք է ներողություն խնդրեմ, որ նրանց անունները իրար կողք եմ դնում) 27 տարեկանում կատարել են իրենց կյանքի ամենամեծ արարքներըը, որոնց համար վաղաժամկետ ստացել են մայորի կոչում»,- նշում է հեղինակը:
Հեղինակը նշում է նաև, որ, երբ 8 տարի առաջ Սաֆարովը սպանեց հայ սպային, ադրբեջանցի ընտանիքներում նորածին երեխաներին սկսեցին նրա անունով կոչել:
«Սարսափով եմ պատկերացնում այն երկրի բանակը, զինվորների բարոյա-հոգեբանկան մակարդակը, երբ նրանց կոչ են անում նմանվել անհավասարակշիռ և հիասթափված սպայերին:
Դվարանում եմ ասել, թե այսօր Կովկասում էլ որտեղ կարող է քնած մարդուն սպանած մարդը ազգային հերոս կոչվել»,- եզրափակում է հոդվածագիրը:
HayNews.am