ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, September 2, 2012 17:43 - 1 քննարկում

Միևնույն դերասաններով խաղարկվող մարդասպանական սերիալ : Ներսում և Դրսում նույն սցենարն է…

Վահե Ավետյանի մահվան եւ Ռամիլ Սաֆարովի արդարացման միջեւ զուգահեռներ կան. Գարեգին Չուքասզյան

Վահե Ավետյանի մահվան եւ Ռամիլ Սաֆարովի արդարացման միջեւ զուգահեռներ կան. Գարեգին Չուքասզյան

01 Սեպտեմբերի 2012 – 20:17
Այսօրվանի մեկնարկում է «Վահե Ավետյան» հասարական շարժման պիկետները։
Այսօր տեղի է ունեցավ առաջին պիկետը։

«Վահե Ավետյան» շարժման ադամ Գարեգին Չուքասզյանը, ով նաեւ Սարդարապատ նախաձեռնության անդամ է, ելույթ ունենալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ՝ հայտարարեց. «Մի կողմից անպատժելիություն է միջազգային ասպարեզում եւ արդարության խեղաթյուրում, մյուս կողմից մեր երկրի ներսում է այդ նույնը։ Ռամիլ Սաֆարովն ազգային հողի վրա կատարեց իր ոճրագործությունը, մենք ականատես եղանք այն բանի, թե ինչ կարող էր ադրբեջանական կացինն իջնել հայ ժողովրդի գլխին եւ առաջադեմ մարդկություն իրեն ինչպես դրսեւորեց։ Դա պարզապես խորհրդանշական ապտակ էր։ Մի կողմից մենք դրսում ենք արդարություն պահանջում, մյուս կողից Երեւնում սպայի են սպանում։ Մենք տեսնում ենք արդարթույան ճգնաժամ, որը կոծկում է հանցագործությունը։ Չնայած այս ամենի հիմքում դրված է Ադրբեջանի ֆաշիստական, իսկ Հունգարիայի երկդեմ քաղաքականությունը, բայց այս ամենը հնարավոր դարձավ մեր անգործության շնորհիվ»։

Նա նաեւ նշեց, որ այս ամենից պետք է դասեր քաղել. «Երկիրը, որ կառավարվում է ոչ այնքան կոմպետենտ, քրեաօլիգարխիկ ռեժիմով, իր կառավարման արդյունավետությունը պետք է ցուցաբերի նաեւ արտաքին աշխարհում»։

Նշենք, որ ակցիային մասնակցում էին շուրջ 15 հոգի, այն տեւեց մոտ 1 ժամ։

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքներին էին պահել պաստառներ, որոնց վրա գրված էր «Նեմեց մարդասպան», «Պատժել ադրբեջանական ռամիլ սաֆարովներին», «Նեմեց, հերոսի կոչումը ստացիր ադրբեջանցիներից, Ալեւը քեզ է սպասում»։

Լուսանկարները՝ շուտով։

HayNews.am



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Suren
Sep 2, 2012 21:02