ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, September 1, 2012 5:58 - 7 քննարկում

Հայաստանի Կառավարությունն իրավունք չունի չօգտվելու իր այդ իրավունքից, եթե ոչ հիմա, ապա էլ ե՞րբ:

Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես պոռնիկ ու քավթառ Եվրոպան ևս մեկ անգամ ցույց տվեց իր իսկական դեմքը: Չսպասե’ք, որ ՆԱՏՕ-ն կամ այլ եվրոպական կառույց ու պետություն դատապարտելու են կատարվածը: Չնայած, եթե տրամաբանորեն մոտենանք հարցին, ապա Հունգարիան, որպես ՆԱՏՕ-ի միջոցառման կազմակերպիչ երկիր` լիովին պատասխանատվություն էր կրում դրա անցկացման համար ու բացի այն, որ հունգարացի դատավորը արդարացի պատիժ սահմանեց ազերի թափթփուկի համար, այնուամենայնիվ, այդ երկիրը պարտավոր էր ներողություն խնդրել կատարվածի համար և անել ամեն ինչ` որպեսզի իր դատարանի կայացրած վճիռը մինչև վերջ ի կատար ածվի:
Հունգարիայի ղեկավարությունը ապացուցեց, որ կաշառակերությունն ու կոռուպցիան մուտք են գործել իշխանական ամենաբարձր մակարդակները:
Իր այս քայլով Հունգարիան թքեց եվրոպական արժեքների վրա, իր իսկ միջազգային պարտավորությունների ու բոլոր գործընկերների վրա:
Հուսանք, որ կգտնվեն առողջ ուժեր` թե Հունգարիայում, թե եվրոպական կառույցներում, որոնց կհաջողվի մաքրել Եվրոպայի ու Հունգարիայի պատիվը արատավորող հունգարական ծախված իշխանությունների թողած կեխտը:
Ես Միջազգային իրավունքից հեռու մարդ եմ, սակայն եթե կա շանս դատի տալու մեղավորներին, ապա Հայաստանի Կառավարությունն իրավունք չունի չօգտվելու իր այդ իրավունքից, եթե ոչ հիմա, ապա էլ ե՞րբ:

DAVID METZAHOGI

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Unapprove | Reply | Quick Edit | Edit | History | Spam | Trash


7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Գևո
Sep 1, 2012 6:25