ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, August 29, 2012 10:15 - 1 քննարկում

ԲՀԿ-ն բլե՞ֆ է անում

22-08-2012 15:05

 Վերջին ժամանակաշրջանում բավական նորաձև է դարձել Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու-չանդամակցելու հարցի քննարկումը: Հնչում են տարբեր դիրքորոշումներ ոչ միայն քաղաքական-հասարակական կազմակերպությունների կողմից, այլև վերջիններիս ներսում: Հայրենի կուսակցությունները հաճախ իրենց արտաքին քաղաքական շփումները նույնպես կառուցում են Հայաստանում մեծ տարածում ունեցող <ինադու> սկզբունքի հիման վրա, ինչի փայլուն օրինակը  վերջին նախագահական ընտրություններն էին` Ս.Սարգսյանի «ինադու» Լ.Տ.Պ.-ին էին ընտրում, ում ժամանակին քարկոծելով իջեցրեցին նախագահի աթոռից: «Ինադու» սկզբունքի վառ օրինակ է նաև ԲՀԿ-ն, որի անդամակցումը ԵԺԿ-ին ժամանակին մերժվեց վերջիններիս կողմից: Մերժված ԲՀԿ-ն այդժամ  փոխեց  աշխարհաքաղաքական կողմնորոշումները` թեքվելով դեպի հյուսիս, նույնիսկ խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ առաջնորդը ռուսական մամուլում հանդես եկավ ծավալուն հարցազրույցով` միաժամանակ հետաքրքրություն հայտնելով առ նոր ստեղծվելիք Եվրասիական միությունը: Արդեն ընտրություններից հետո ԲՀԿ մամուլի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը լրատվամիջոցներից մեկով անդրադառնալով ԲՀԿ-ի Եվրասիական միությանն անդամակցելուն կողմ լինելու հանգամանքին որակեց տվյալ կողմնորոշումը պիղծ ու պղտոր շրջանակների զուլալ ջուրը կեղտոտելու փորձ:

Կուսակցության դիրքորոշման բացակայության, Եվրասիական միության թեման ի նպաստ անձնական-կուսակցական շահերի օգտագործելու անհաջող փորձի մի դրվագ էլ հիշենք ԲՀԿ համագումարից, որտեղ ոչ մի խոսք չհնչեց ինչպես հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների, այնպես էլ  Եվրասիական միության վերաբերյալ: Հակառակը` խոսվեց Եվրաինտեգրման մասին: Ծառուկյանի դիրքորոշումից ամբողջովին տարբերվում է ԲՀԿ երկրորդ համարը զբաղեցրած Վարդան Օսկանյանի  տեսակետը: Վերջինիս ենթակայության տակ գտնվող կառույցները ջանք ու եռանդ չեն խնայում քննադատելու Եվրասիական միությունն ու հայ-ռուսական հարաբերությունները` որակելով դրանք վասալային: Հետաքրքրական է նաև այն, որ Օսկանյանը նաև խուսափում է լրատվամիջոցների հետ հանդիպումներից, երբ պարզում է, որ պետք է պարզաբանի Եվրասիական միության վերաբերյալ իր մոտեցումները: Ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունում կուսակցապետից տրամագծորեն տարբեր կարծիքներ ունեն քիչ թե շատ ազդեցիկ կուսակցականները: Մի՞թե ԲՀԿ-ի կողմից Եվրասիական միության գաղափարն նեղկուսակցական նկատառումներով օգտագործելը պատահականություն է, թե՞ կանխամտածված խաղ…

Maxinfo.am



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ARORDUHY
Aug 30, 2012 21:38