Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, August 28, 2012 3:39 - 4 քննարկում
Ես ուզում եմ հարցնել պետական այրերին…
Ես ուզում եմ հարցնել պետական այրերին. մենք հո չե՞նք խանգարում նրանց աշխատանքին: Չէ՞ որ շա՜տ են զբաղված. Թուղթ են ստորագրում, մարդ են ընդունում՝ ճամփա դնում, նիստ անցկացնում, շեֆին ճանապարհ դնում օդանավայանում ու հետ ստանում, պարգև հանձնում ու գործի նշանակում, միջազգային գրասենյակներին հաշվետվություն տալիս… Ու էլ հազա՜ր ու մի բան են անում՝ խեղճերը: Էլ ժամանակ կգտնվի՞ հիշել, թե հայ՝ ա՜զգ, հայ՝ հա՜յ: Չկա՛ անշուշտ: Ուստի նրանց պատկերացմամբ՝ մենք ազգ չենք, այլ «ազգաբնակչություն»: Լոռին, Վայքը, Կոտայքը, Գեղարքունիքը աշխա՛րհ չեն, այլ «տարածաշրջան» : Դե մենք էլ մա՛րդ չենք, այլ՝ «քաղաքացի» : Նույնիսկ մեր անտեր թողած գյուղացին: Այլմոլորակայինի լեզու է: Կամ էլ՝ մանրէաբանի: Բա ազգին «ժողովուրդ» է՛լ ո՞վ կասի, եթե չի՞ ժողվել դրան, սրվակ դրել՝ զուտ գիտական փորձի համար: Ինչու՞ մեր երկրի մասին միա՛յն եր
գում ենք. «Մե՜ր հայրե՜նիք», բայց սառնասրտորեն կրկնում անընդհատ. «Հանրապետություն» : Ինչ է, որ մեկ ու մեջ ասենք՝ «Հայաստան», «պետություն», ապա թագավորությու՞ն կդառնա, կայսրությու՞ն, էմիրա՞տ: Դե Տիրոջն էլ՝ պարզ է, հո չե՞նք կոչի «Տեր», «Արարիչ»: Ոչ, ասում ենք միայն «Աստված», կարծես մի սրբությա՞մբ ենք պահպանել բոլորիս «Ասք տվածը», այլ ո՛չ թե փոխարինել այդ ասքը, լեզուն՝ խառնածին մի բառապաշարով: Ա՜յ թե չփոխեինք, ապա ծանր պահին ականջ կդնեինք Իր խորհրդին, թե «Կրի զիս» : Ու խոհեմ կլինեինք, ճի՛շտ քայլեր կձեռնարկեինք և հիմարաբար չէինք կրկնի. «Ճգնաժա՜մ է, ճգնաժա՜մ»: Չէ՞ որ տիրոջ խոսքը կրողը էդ կրիզիս-Ճգնաժամից հեշտ դուրս կգար՝ ու մի բան էլ՝ նորոգված:
Էս ի՞նչ եղավ մեր բառապաշարին: Ի՞նչ պատահեց մեր մտքի հետ: Այն միա՛կ լեզվի հետ, որ լույսը և խավարը կապում էր ո՛չ միայն օդերևութաբանության հետ, այլ նաև՝ գրագետության և տգիտության: Ինչու՞ այն իմաստուն մարդիք, որ հազար ու մի գիտելիքի տեր էին հնում ու այդ բանի համար էլ կոչվեցին «Բյուրակրած», մեր օրերում դարձան մուտանտ «բյուրոկրա՞տ», չինովնիկ, դեռ ավելին. գրասենյակային աշխատող: Ու նրանք պարբերաբար ու հանդիսավոր երդու՜մ են տալիս: Ու՞մ՝ «ազգաբնակչությա՞նը, քաղաքացիների՞ն, հանրապետությա՞նը»: Այդ ինչերե՞ն են երթվում: Մուտանտերե՞ն: Միգուցե երդու՞մն էլ է ուղղված միայն մուտանտներին ու մենք այնտեղ նշմարվա՞ծ էլ չենք:
Ես ուզում եմ հարցնել պետական այրերին. մենք հո չե՞նք խանգարում նրանց աշխատանքին: Չե՞ որ մուտանտի լեզվով մտածող ու դատող՝ նրանք չեն կարող նկատել մեր ազգի շահերն ու կարիքները, ու մենք՝ «տարածաշրջաններից ժողված ու հանրապետության » սրվակը դրած՝ մի նյարդեցնող խոչընդոտ ենք՝ նրանց բեղմնավոր առօրյայում:
«Ի սկզբանէ Բան էր, ու Բանը խոսք էր ու Բանն էր Աստված»՝ նշանակում էր, որ կար մի պայծառ արարչական Միտք; Գաղափար; Նախագիծ, և այն արտահայտված էր մեր լեզվով, որը ֆեյսբուքյան արագությամբ կապում էր մեզ Ծրագրի հեղինակի հետ, որին սովոր ենք կոչել Արարիչ : Բայց այլմոլորակային ռոբոթ-մուտանտներին հաջողվեց փոխել այդ լեզուն, և այժմ ազգս դարձել է «ճգնաժամից » տառապող մի անկազմակերպ «քաղաքացի-ժողովուրդ», որ խանգարում է պետական այրերին կատարել իրենց պատվաբեր գրասենյակային աշխատանքը, իսկ Բանը հասկանում է Վիոլեթի պես:

4 քննարկումներ
karpis