ԼՐԱՀՈՍ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, August 26, 2012 4:13 - 1 քննարկում

ԵՍ ՈՒ ԻՄ ԾԱՌԸ:

ԵՐԱԶԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ

ԵՍ ՈՒ ԻՄ ԾԱՌԸ

Կապանցի երեխաներին

Անձրեւից յետոյ` ծով երկնակամար,
Արեւն է շողում անտառի համար,
Այնտեղ իմ ծառն է` ցողը երեսին
Ահա թէ ի՛նչ է պատմում իր մասին:
—Լսի՛ր,—ասում է,— աշխարհում արար
Մի ծառ է աճում մի հայի համար:
Հայը ցրուած է, իսկ մենք` միասին
Զինուոր ենք կանգնել սարերի ուսին:
Ես էլ քո ծառն եմ, լսո՞ւմ ես, փոքրիկ,
Վարից` թշնամին, վերից` փոթորիկ,
Չեն կարող խոցել այս հողը մի բուռ,
Մենք` կանաչ բանակ, կանգնած ենք միշտ կուռ:
Բայց չար կացինը միտք ունի հետին,
Նա ուզում է մեզ տապալել գետնին:
Իր պինդ պոչը նա մեզանից առել,
Աչքն իր ծնողի բնին է հառել:
Ասացի` լսի՛ր, դու իմ կանաչ ծառ,
Ես արդեն գիտեմ գրել վանկ ու բառ,
Եւ դու ինձ փոքրիկ մի կարծիր, գիտե՞ս,
Ես իմ ձեռքերը կը պարզեմ այսպես
Ու քեզ կը գրկեմ, կը պաշտպանեմ քեզ:
Քեզնով եմ շնչում, քեզ հետ եմ աճում,
Քեզնով եմ աշխարհն ու ինձ ճանաչում:
Դու սարի գլխին կանգնած ես համառ,
Սիրտս քեզ հետ է ձմեռ ու ամառ:
Այնպես եմ զգում ես քո կարիքը,
Ու թէեւ փոքր է դեռ իմ տարիքը,
Բայց հավատայ ինձ, չե՛մ թողնի երբեք,
Որ ամուր բունդ դառնայ ցավոտ վերք,
Ես անտառ կը գամ ու կը գրկեմ քեզ,
Դու մի՛ վախեցիր, քո պաշտպանն եմ ես,
Կարմիր արեւն էլ կը միանայ մեզ,
Կը տայ շողերն իր ինձ, երկրիս ու քեզ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sevacher
Aug 26, 2012 5:09