Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Friday, August 24, 2012 14:00 - 3 քննարկում
Հայ զինվորին առանց նրա համաձայնության անհայտ սիճուկներ ներարկելը հանցագործություն է…
http://www.mamul.am/am/news/23294/զորամասերում-պարտադիր-կատարվող-պատվաստումների-կարևորությունը
Հարգելի հայրենակիցներ՝ պատահաբար գտա երկու հոդված հայկական http://www.mamul.am կայքում հրատարակված, որտեղ խոսվում է հայկական զորամասերում հայ զինվորների պարտադիր պատվաստումներ իրականացնելու մասին, ինչը իմ կարծիքով բացարձակ անթույլատրելի է առանց անհատի սեփական կարծիքը հաշվի առնելու: Պատճառաբանությունը նա է, իբր թե հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, պետք է միջոցառումներ ձեռնարկել նրանց առողջությունը պահպանելու համար: Չեմ ցանկանում ծայրահեղության գնալ, սակայն սրանից լավ հոտ չի գալիս իմ կարծիքով, հաշվի առնելով այն փաստը, որ առաջին հերթին, նման պատվաստումներ կատարելուց առաջ պետք է նախ հաշվի առնել յուրաքանչյուր անձի օրգանիզմի բիոլոգիկ կառուցվածքը, որոշելու համար արդյո՞ք նրա օրգանիզմը կնդունի տվյալ դեղորայքը: Նույն պատրվագով, Օբաման ստորագրեց 2013 թվականի մարտի 23-ից գործի մեջ դնել սկզբնականում ողջ զորամասի անձնակազմին ռադիոակտիվ չիպեր տեղադրելու օրենքի մասին փաստաթուղթը: Այդ ծրագրի անվանումն է “Obama health care”, որը հետագայում նախատեսում է այդ չիպին միացնելու մարդուն վերաբերվող ողջ անձնական ինֆորմացիան՝բանկային հաշիվներ, կրեդիտ քարտեր և այլն, այսինքն սա իրականացվում է նոր կտակարանյան ծրագրի երկրորդ փուլը: Բացի սրանից, աշխարհի դեղորայքային մոնոպոլիստները լայնածավալ հարձակման են անցել իրենց արտադրանքը պարտադրաբար վաճառելու համար և մեր Հայաստանի կառավարությունը նրանց հետ համագործակցում է: Առանց այդ դեղորայքը ստուգման ենթարկելու, ինչպե՞ս կարելի է այն օգտագործել, քանի որ հնարավոր է, որ նրա մեջ պարունակվում են այնպիսի քիմիական էլեմենտներ, որոնք կարող են անցանկալի հետևանքների հանգեցնել, վնասելով մարդու առողջությունը, վնասելով գենետիկական կառուցվածքը, խաթարել անհատի սեռական պոտենցիալը և այլն…
Ժամանակին Bill Gates-ը հայտարարում էր, որ պատվաստումների միջոցով կկարողանան աշխարհի բնակչությունը իջեցնել մոտավորապես 1/3-ով, որի համար էլ նա ահռելի գումարներ է ներդնում, պատճառաբանելով, որ մենք շատ ենք երկրի վրա և բնական ռեսուրսները բոլորին չի բավականեցնում…
Կան և շատ այլ փաստեր նման կեղտոտ ծրագրեր իրականացնելու համար: Ես պարզապես հոգ եմ տանում իմ ազգի հարատևման համար, որ վերջապես մենք բոլորս էլ կարողանանք լուսավոր ապագա տեսնել ու այն փոխանցել մեր հետագա սերունդներին: Երևի թե պետք է անպայման այս հարցով զբաղվել, երբեք չգիտես, թե ի՞նչ կարող է թաքնված լինել նման միջոցառումների տակ, մանավանդ ականատես լինելով վերջին քաղաքական իրադարձություններին:
Կարող էք ինքներդ կարդալ հոդվածը ու հետո գալ ինչ որ եզրակացության: Ես պարզապես իմ հայրենական պարտքն եմ համարում սատար կանգնելու ազգիս ու հայրենիքիս:
http://www.copypaste.am/2012/07/12/այս-մարդիկ-ծաղրեցին-աստծուն-և/
http://www.mamul.am/am/post/762/այս-մարդիկ-ծաղրեցին-աստծուն
Իսկ այս երկրորդ հոդվածը բացարձակ մառազմ է մի հոգեկան հիվանդ հայի կամ հայուհու կողմից, որը ավելի քան վտանգավոր է երիտասարդ սերունդների բարոյահոգեբանական դաստիարակաման հարցում: Ես պարզապես կխնդրեի հետաքրքրության համար ընթերցել տեքստը, հասկանալու համար,թե ինչ է պրոպագանդվում երիտասարդներին: Ինքներդ կտեսնեք, թե ինչպիսի տականքներ կան, որոնք իրավունք չունեն անգամ մարդ համարվելու, էլ չեմ խոսում հայ լինելուց: Նա ասում է, որ իր թվարկած մարդիկ մահացու պատիժ են ստացել այն բանի համար, որ իբր թե աստծուն ծաղրել են: Իհարկե սա կեղծիք է, նման բան գոյություն չունի, նա պարզապես հավաքել է իր շուրջ միամիտ երիատասարդներին ու հնազանդություն է քարոզում հանդեպ հուդայական քրիստոնեության, նրանց մեջ ահ ու սարսափ տարածելու նպատակով: Սա պետք է կանգնեցնել անպայման, քանի որ երիտասարդ էակին գցում է թակարդ, նրանց հոգեկան աշխարհում հնազանդություն և ստրկություն սերմանելով: Ինձ թվում է, որ բավական է արդեն, պետք է ինֆորմացիոն հարված հասցնել նման մարդակապիկներին:
Խնդրեմ ինքներդ համոզվեք…
Շնորհակալություն բոլորիդ…
Tigran. S.
3 քննարկումներ
Suren