ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, August 23, 2012 18:40 - 4 քննարկում
ՈՎ է ՀԱՅԸ՞…
Ադամյանի անունը կմնա հավերժ
Ադամյանը վաստակեց գունավոր հեռուստատեսության առաջին հայտնագործողի անունը: 1921թ. Մոսկվայում կայացած Համառուսաստանյան էլեկտրատեխնիկական 8-րդ համագումարում Ադամյանը ներկայացրեց հեռավոր տարածության վրա պատկերի ստացման իր ուսումնասիրության արդյունքները: Ադամյանն ի քրոջն ուղղված նամակում գրում է. «Չնայած ինձ հրավիրում են Գերմանիա, բայց ես ցանկանում եմ իմ առաջին խոշոր գիտափորձը հայրենիքում կատարել»: 1925թ. Ադամյանը Երևանի պետհամալսարանում ներկայացրեց գունավոր հեռուստատեսության հաջորդական համակարգի առաջին նախագիծը` եռագույն հեռուստացույցը, որն անվանեց «Հեռատես»: Ադամյանի գյուտն առաջին անգամ կիրառվեց երեք տարի անց` Լոնդոնում: 1930-ականների սկզբին Ադամյանը ճանաչվեց նաև ժամանակակից տեսամագնիտոֆոնի նախատիպի հայտնագործման հեղինակ:
1945-51թթ. Միացյալ նահանգների «Կոլումբիա» (CBS) ռադիոընկերությունը փորձարկեց Ադամյանի առաջարկած գյուտը և միայն 1953-ին այն ընդունվեց, ինչը հետագայում փոխարինվեց NTSC համակարգով:
«Curiosity» ծրագրին 14 հայ է մասնակցում
«Curiosity» ծրագրին 14 հայ է մասնակցում: Նրանցից մեկը` Արբի Կարապետյանը եղել է ռեակատիվ շարժման լաբորատորիայի խմբի ղեկավարը, միացել է նախագծման եւ իրականացման փուլին, հաղորդում է «Armenian Weekly»-ին:Նա փորձարկումներ է իրականացրել հավաքման, թեստավորման եւ գործարկման ժամանակ: Արբին հպարտ է եղել ողջ թիմի ձեռքբերումներով: Նախագծի հաջողությունը ներդրված ջանքերի համար ամենամեծ պարգեւն է եղել:
Հոդվածում հիշատակվում են այլ հայեր եւս, ովքեր նշանակալի ավանդ են ներդրել նախագծում: Նրանց թվում են Ավո Դեմիրճյանը, Վաչե Որբերյանը, Ալֆրեդ Խաշակին, Ֆելիքս Սարգսյանը, Հրայր Այնթաբլյանը, ովքեր աշխատել են էլեկտրոնիկայի ոլորտում:
Կարեն Խանոյանն ու Ռիչարդ Օհանյանը մասնագետներ են վայրէջքի կառավարման ոլորտում, Սերժիկ Զադուրյանն ու Վազրիկ Խարախանյանը` փորձարկման եւ գործարկման կետի աշխատակիցներ են, Գայանե Ղազարյանցը` կենսաբանական, Հենրի Հարությունյանը` թռիչքի ծրագրային ապահովման, Արմեն Տուրյանը` մեխանիկայի, Զառա Գորջյանը` համակարգչային անիմացիայի բաժինների մասնագետներ են:
Նշենք, որ «Curiosity»-ին վայրէջք էր կատարել Մարսի վրա` երկու շաբաթ առաջ:
4 քննարկումներ
Տիգրան