Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ Admin. Thursday, August 23, 2012 16:23 - 6 քննարկում
Հայկականության Վերածնունդը, հին գժերը և նոր Կոմբինատորները
Համացանցում հայտնված ծայրակտիվացումը փսեվդո-արիականության հայրերի և ինքնակոչ «քրմաթագավոր» «Մեծ մտածողների» մեջ բացատրվում է նրանով որ, ամենայն հավանականությամբ որոշ շրջանակներում կամ անհանգստանում են, կամ հետաքրքրվում են հայ երիտասարդության ազգային զգացողության բարձրացմամբ և պատմական ճշմարտության և արմատների փնտրտունքով :
Նոր սերունդը սկսել է ապրել ազգայինի վերածննունդ: Ասես աստծո բացած դռնից տեղեկատվություն է գալիս նախնիներից և բնականից երիտասարդ սերունդը դառնում է ավելի ուժեղ, ավելի խելամիտ ու ավելի ազգանվեր: Այս սերունդը կարողանում է կլանել ինֆորմացիան զտել այն և օգտագործել այնպես, ինչպես կաներ իր նախնին երեք, հինգ, վեց կամ տաս հազար տարի առաջ, դառնալով աստված ուրիշ քաղաքակրթությունների համար :
Վերջին օրերին հայտնվել են մի քանի հին գժեր, որոնք իրար հրհրելով շտապում են բարձրանալու «Թագավորի աթոռին» : Դառնալու համար հայր-հիմնադրողները և գաղափարախոսները ինքնակրթվող և աստվածատուր սերնդի : «Դափնիների» բաժանման կռիվը արդեն սկսվել է համացանցում : Խլխլոցն ու քաշքշուկը , գոռգոռոցներն ու մեծախոսությունը իրար հերթ չեն տալիս : Իրականում այս պատուհասները պատահական չեն հայտնվել բեմահարթակում :
Բայց որպիսի պատկերացնենք ինչի մասին է խոսքը, պետք է ուղղակի ընթերցել երկու տող: Ստորև, Խաչիկ Մանասելյանը, ըստ իրեն, հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում Լույսի Հավերժական Հիերախիայի շարքային ավետաբերի առաքյալը և ազդարարում է Հայաստանի Արիական Յուրիշխան Ազնվապետության ծնունդը : Ծիծաղելի չէ, քանի որ սա ուղղված է վերը նշված Հայկականության վերածննդի դեմ :
Այս նոր «Հայկական պետության» պետաիրավական փաստաթղթերը իրենց մեջ ներառում են Լույսի հավերժական հիերարխիայի Համբարձյալ վեհապետերի ուղերձները : Դրանց թվում են, Հիսուս Քրիստոսը, Հայր Արամազդը, Զրադաշտը, Բուդդան, Մայր Աստավածածինը : Լինելով առաքյալը, Մանասելյանը տրամաբանորեն ուղիղ կապի մեջ է նրանց հետ : Այս ուղերձները փոխանցվել են երկիր, Լույսի Հավերժական Հիերարխիայի դեսպան Տատյանա Միկուշինայի միջոցով, որը ևս ուղիղ կապի մեջ է համբարձյալ վեհապետների հետ : Վեհապետերին հավասար ուղերձներ են հղել կիսաստվածներ Ալիկ Վարպետյանը, որը արիականության Հիսուս Քրիստոսն է, Հռոմի Պապի հաջորդ թեկնածու Ռոմեն Եպսիկոպոսյանը, նոր աստվածային դռնից մտած Լեվոն Դռնոյանը և պատահմամբ կիսաստվածացած Դավիթ Միրզոյանը: Ըստ հռչակագրի, ՀԱՅԱ աշխարհն աստվածները կստեղծեն 2013 Թ. Սեպտեմբերի 21ին :
«Արիականության Հիմնադիր Կիսաստված» Վարպետյանը բողոքում է, որ իր հեղինակային իրավունքները խախտվում են քանի որ արիականությունը ինքն է հորինել : Իհարկե առաջին հերթին Վարպետյանը պետք է Հիտլերին դատի տար իր հեղինակածը օգտագործելու և փայ չտալու համար : Բայց ինչպես ասում են, ամեն արիականություն Վարպետյանի արիականությունը չի : Վարպետյանի արիականությունը համաշխարհային պրոլետարաքրիստոնեական արիականությունն է որը բացի իրենից ոչ մեկ չի հասկանում :Ինքը հորինել է , ինքը գրել , դրա համարել հարկ չի համարել իր գրքում զետեղել աղբյուրների ցանկը, որպիսի չտարբերենք իր թխած խմորը իրականից :
Այս հիվանդների խումբը իր ցանկի մեջ գրել է հեղինակավոր ժամանակակիցների անուններ, առանց իրենց իմացության, որպիսի ավելի շատ երիտասարդների խաբեն :
Սակայն չխափվող երիտասարդները զգուշացնում են և պարտադրում հանել այդ անունները, հակառակ դեպքում….
Ախր վրեքները մի կարգին ականջ էլ չկա, որ չոբանի շուն սարքվի :
ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՈՒՐ
Հ .Գ .
Մենք հասկանում ենք, որ գժերին դատ չի հասնում, և խնդրում բոլորին հանգիստ թողնել խելագարներին, փակել դռները և բանի տեղ չդնել նրանց, քանի որ նրանք կառավարվում են ինչ որ տեղից: Հավանական Է «Տիեզերքի խորքերի սև անցքերից» :
6 քննարկումներ
ARORDUHY