ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, August 23, 2012 18:40 - 4 քննարկում

ՈՎ է ՀԱՅԸ՞…

Ադամյանի անունը կմնա հավերժ

1905թ. Բեռլինի համալսարանի պրոֆեսոր Արթուր Կորնի լաբորատորիայում աշխատելու տարիներին նույն համալսարանի սան Հովհաննես Ադամյանը կատարեց իր առաջին հայտնագործությունը, երբ կատարելագործեց իր ուսուցչի ստեղծած սարքը և տվեց հաղորդվող պատկերը: 1908թ. Բեռլինում Արտոնագրերի կայսերական գրասենյակն Ադամյանին տվեց արտոնագիր «Էլեկտրականության միջոցով հաղորդվող պատկերի կամ մի քանի պատկերների սևեռման և կրկնակի վերարտադրման սարք ստեղծելու համար»: Հեռուստատեսության զարգացման պատմության մեջ առաջին անգամ Ադամյանը գիտական աշխարհին հիմնավորված ներկայացրեց հեռավորության վրա սև-սպիտակ պատկերի հաղորդման գաղափարը: Արտոնագրին հետևեց Բեռլինում երկգույն հեռուստացույցի փորձարկումը` գունավոր պատկերի հաղորդման առաջին փորձն աշխարհում:

Ադամյանը վաստակեց գունավոր հեռուստատեսության առաջին հայտնագործողի անունը: 1921թ. Մոսկվայում կայացած Համառուսաստանյան էլեկտրատեխնիկական 8-րդ համագումարում Ադամյանը ներկայացրեց հեռավոր տարածության վրա պատկերի ստացման իր ուսումնասիրության արդյունքները: Ադամյանն ի քրոջն ուղղված նամակում գրում է. «Չնայած ինձ հրավիրում են Գերմանիա, բայց ես ցանկանում եմ իմ առաջին խոշոր գիտափորձը հայրենիքում կատարել»: 1925թ. Ադամյանը Երևանի պետհամալսարանում ներկայացրեց գունավոր հեռուստատեսության հաջորդական համակարգի առաջին նախագիծը` եռագույն հեռուստացույցը, որն անվանեց «Հեռատես»: Ադամյանի գյուտն առաջին անգամ կիրառվեց երեք տարի անց` Լոնդոնում: 1930-ականների սկզբին Ադամյանը ճանաչվեց նաև ժամանակակից տեսամագնիտոֆոնի նախատիպի հայտնագործման հեղինակ:
1945-51թթ. Միացյալ նահանգների «Կոլումբիա» (CBS) ռադիոընկերությունը փորձարկեց Ադամյանի առաջարկած գյուտը և միայն 1953-ին այն ընդունվեց, ինչը հետագայում փոխարինվեց NTSC համակարգով:

«Curiosity» ծրագրին 14 հայ է մասնակցում

Օգոստոս 23, 2012 | 23:28
«Curiosity» ծրագրին 14  հայ է մասնակցում: Նրանցից մեկը`  Արբի Կարապետյանը եղել է ռեակատիվ շարժման լաբորատորիայի խմբի ղեկավարը, միացել է նախագծման եւ իրականացման փուլին, հաղորդում է  «Armenian Weekly»-ին:Նա փորձարկումներ է իրականացրել հավաքման, թեստավորման եւ գործարկման ժամանակ: Արբին հպարտ է եղել ողջ թիմի ձեռքբերումներով: Նախագծի հաջողությունը ներդրված ջանքերի համար ամենամեծ պարգեւն է եղել:

Հոդվածում հիշատակվում են այլ հայեր եւս, ովքեր  նշանակալի ավանդ են ներդրել նախագծում:  Նրանց թվում են Ավո Դեմիրճյանը, Վաչե Որբերյանը, Ալֆրեդ Խաշակին, Ֆելիքս Սարգսյանը, Հրայր Այնթաբլյանը,  ովքեր աշխատել են էլեկտրոնիկայի ոլորտում:

Կարեն Խանոյանն ու Ռիչարդ Օհանյանը մասնագետներ են վայրէջքի կառավարման ոլորտում, Սերժիկ Զադուրյանն ու Վազրիկ Խարախանյանը`  փորձարկման եւ գործարկման կետի աշխատակիցներ են, Գայանե Ղազարյանցը` կենսաբանական, Հենրի Հարությունյանը` թռիչքի ծրագրային ապահովման, Արմեն Տուրյանը` մեխանիկայի, Զառա Գորջյանը` համակարգչային անիմացիայի բաժինների մասնագետներ են:

Նշենք, որ «Curiosity»-ին վայրէջք էր կատարել Մարսի վրա`  երկու շաբաթ առաջ:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Տիգրան
Aug 24, 2012 1:31