ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, August 22, 2012 23:37 - 10 քննարկում
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին գանձագողության մեջ մեղադրող ՀՌԱԿ-ի ատենապետ Հարություն Առաքելյանը անհետացավ: Գրանցված նոր ՌԱԿ կուսակցության ատենապետ է դարձել տխրահռչակ «արմենական-օռոսփի» Հակոբ Ավետիքյանը: Գագիկ Շամշյանը խոստացել է գտնել Առաքելյանին 2013-ին, երբ Բադեն-Բադենից Հայաստան չի վերադառնա անփառունակ խաղամոլը , և դավադիրները կփախչեն Հայաստանից կոյուղով…
ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵՑ
ՌԱԿ Հանրապետական վարչությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության կողմից պաշտոնապես գրանցվել է Ռամկավար ազատական կուսակցությունը: Այս որոշմամբ պաշտոնապես վավերացվել են ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների հունիսի 3-ի միավորիչ-հիմնադիր համագումարի բոլոր որոշումները:
Հետեւաբար Ռամկավար ազատական կուսակցությունը հանդիսանում է ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների իրավահաջորդը եւ իրավաժառանգորդը: Այսուհետեւ Հայաստանում գործելու է միասնական Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ), որի ղեկավար մարմինը կոչվում է Հանրապետական վարչություն: Վարչությունը կազմված է 25 անդամներից, ատենապետությամբ Հակոբ Ավետիքյանի:
Հայաստանի Հանրապետությունում գործող Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կանոնադրական եւ ծրագրային հիմանդրույթները իրենց արմատներով կապված են 1885 թ. Վանում ստեղծված Արմենական եւ 1921թ. Կ. Պոլսում հիմնադրված Ռամկավար ազատական կուսակցության գաղափարախոսության հետ:
Հայաստանում այսուհետեւ գործող ՌԱԿ-ը հանդիսանում է ռամկավարական եւ ազատական գաղափարախոսության կրողը եւ տարածողը Մայր հայրենիքում:
ՌԱԿ Հանրապետական վարչություն
Երեւան. Կորյունի 19ա. 3-րդ. հարկ,
հեռ. 010-566845, 091-566845, 077-566845:
10 քննարկումներ
Harutyun Arakelyan