ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, August 19, 2012 11:03 - 1 քննարկում
ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՉ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԴԵՐՆ Է ՍՏԱՆՁՆԵԼ
15.08.12
armweeklynews
Երբ փոքր ինչ հանդարտվում են կրքերը սիրիահայության կացության վերաբերյալ , անպայման հայտնվում է մեկը, ով նորից փորձում է դրանք բորոբոքել:
Արման Բաբաջանյանը “հենց նոր է վերադարձել Հալեպից և ցնցված է”: Նա կարող էր և իր ցնցումը հրապարակավ ի ցույց չդնել, քանի որ հիմա ցնցվելու ժամանակը չէ: Բազմիցս նշել ենք, որ սիրիահայության վիճակը նույնն է, ինչ այդ երկրում ապրող մյուս քրիստոնյաներինը, ալավիտներինը, դրուզներինը, սուննի և շիա այլ արաբ կլաններինը:
Հայերի վիճակը ոչնչով չի առանձանանում: Կա հացի , էլեկտրաէներգիայի, հեղուկ գազի պակաս: Մարդիկ չեն կարողանում օգտվել իրենց բանկային հաշիվներից: Կա քաղաքում վխտող զինված բանդաների հարձակման ու թալանի վտանգ: Կա համայնքները զինելու և զինյալ խմբերի համար պատասխանատվության խնդիր:
Բայց սիրիահայությունը ունի համայքային հզոր ու փորձառու կառույցներ, որոնք գիտեն ինչպես պաշտպանել և ինչպես ապահովել հայության անվտանգ գոյությունն այդ երկրում: Սիրիայում հայ գաղութը լքելու մասին խոսք անգամ չի կարող լինել և այդպիսի տրամադրություններ էլ չկան:
Այսօր Քաթարի և Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ հակաքարոզչական մեքենային պակասում է միայն քրիստոնյաների տագնապը, որպեսզի միջազգային հանրությանը ի ցույց դրվի, որ քրիստոնյաների խնդիրն էլ պետք է լուծվի միայն Ասադի հեռանալուց հետո: Առայժմ ասորիները, քրիստոնյա արաբները, կաթոլիկ մարոնիտներն ու այլ քրիստոնեական հավատքի համայնքները տագնապի ձայն չեն բարձրացնում: Միայն ասորիներն են բաց նամակ հղել , մատնացույց անելով իսլամիստ ծայրահեղականների ակտիվությունը Հալեպում և Դամասկոսում: Հակասիրաիական կոալիցիան կարծես թե ուզում է սիրիահայությանը տեսնել այդ երկրի քրիստոնեական համայքների մեջ ամենաթույլ օղակը:
Դրա համար կան հիմքեր: Հայաստանի իշխանությունը սիրիահայության հարցում սխալները սխալների հետևից են կատարում, իսկ բուն Հայաստանում միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր ի լուր աշխարհի կհայտարարեն, որ “սիրիահայությունը ուզում է արտագաղթել, սակայն ազգայնական ուժերը չեն թողում և այդ մարդկաց պատանդ են պահում”: Արման Բաբաջանյանն երեկ հայտարարել էր, որ «Համայնքը տագնապի ու վախի մեջ է, և ընդհանուր տեսակետ կա, թե համայնքը լքելը դավաճանություն է, և լքողներն էլ դավաճաններ են: Այդ է պատճառը, որ Հայաստան եկածներից շատերը վախենում են որևէ տեսախցիկի առջև ազատորեն խոսել, որովհետև մտածում են, թե իրենց կֆիքսեն համայնքում, և եթե ոչ իրենց, ապա ազգականներին կպիտակեն որպես դավաճաններ: Սա ամենադաժանն էր, որ ես տեսա»:
Հիմա ինչ է Արման Բաբաջանյանի ուզածը: Որ սիրիահայերը քրիստոնյաներից առաջինը մասսայաբար լքեն Հալեպն ու Դամասկոսը, ինչով կթեթևացնի այս շաբաթ թուրք-ամերիկյան համատեղ աշխատանքային խումբի քարոզչական աշխատանքնը , թե նրան դուր չի գալիս այն հագամանքը, որ Հալեպի ազգային կառույցներն իրենց ձեռքն են վերցրել համայնքի կառավարումը: Գուցե Բաբաջանյանն ավելի կգնահատեր , որ հալեպահայությունը չհամախմբվեր ազգային կառույցների շուրջ և մնար “անտեր” այդ քաոսի մեջ: Արդեն մեկ շաբաթ էթուրքական մամուլում ակտիվորեն շրջանառում են սիրիահայության արտագաղթի խնդիրը դեպի Հայաստան և Արցախ: Վստահ ենք, որ Արմեն Բաբաջանյանի հայատարությունները ևս մի քանի օրվաւ օրվա նյութ կտան թուրքական մամուլին, մանավանդ որ նա պնդում, է, որ “ազգայնական ուժերը սիրիահայ համայնքին հիվանդագին մոտեցումեն ներարկել “ :
Պետք է, որ Արման Բաբաջանյանը գիտակցի , որ միայն ինքը չէ, որ մտահոգ է սիրիահայության հարցում և իր տեսած “դաժանությունն “ ընդամենը զբոսաշրջիկին բնորոշ իրականության ընկալում է: Սիրիայում ավելի ծանր հետևանքներով դաժանություններ են կատարվում, որոնք , փառք Աստծո, հեռու են հայ համայնքից, և նաև ի շնորհիվ ազգային կառույցների:
1 քննարկում
YAN ZAL