Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, August 19, 2012 4:28 - 2 քննարկում
Այլապես ումի՞ց պահանջել Արարչի՞ց, թե այլ պետություններից…
Հարգելի Antarameg ծածկանունով հայորդի՝
Ի՞նչ է նշանակում այդ արտահայտությունը “ինչ ես կորցրել ումից ես պահանջում”: Իսկ շատ հետաքրքիր է այլապես ումի՞ց պահանջել Արարչի՞ց թե այլ պետություններից…
Նման հոգեբանությունն է առիթ տալիս այդ պղծվածներին, որպեսզի նրանք իրականացնեն իրենց մութ գործերը: Նրանք էլ տասնամյակների ընթացքում շատ լավ հասկացել են ու տեսնում են, որ ազգային միասնութուն չունենք, ինչը նրանց ազատում է հենց իրենց վերաբերվող բոլոր պարտականություններից: Եթե չպահանջես, երբեք չես ստանա այն, ինչ որ պետք է ստանաս օրենքի սահմաններում: Ինչու՞ չենք կարողանում առայժմ ինքներս մեզ վերափոխել, ի՞նչ է, անպայման բնական աղետ կամ պատերա՞զմ պետք է լինի, որպեսզի համախմբվենք: Չէ՞որ մենք մի ազգ ենք ու ցանկալի է ու պարտավոր ենք միավորված լինել և պայծառ և դժվար օրերին, քանի որ ընտանիքի միջև գործող սրբազան օրենքը վերաբերվում է տոհմին, ազգին և ցեղին, պարզապես այստեղ միակ տարբերությունը դա քանակն է: Պարտականություն հասկացողությունը դա ինչ որ պատահական երևույթ չէ կամ շինծու մի արտահայտություն: Անգամ Արարիչը իր պարտականություններն ունի տիեզերքի ներդաշնակ և անխախտ գործունեության համար, է չեմ խոսում մարդկության մասին…
Աշխարհում կամ առանձին պետություններում բացարձակ ոչինչ ինքն իրեն չի լինում, այլ ստեղծվում է կամ արարչի կամ մարդու աշխատանքով, դա հավերժ շարժման և ստեղծագործության, ինչպես նաև կատարելագործման միակ կանոնակարգն է, առանց ինչի անհնար է ամեն բան: Իհարկե երբ ասում եմ, որ նրանք պարտավոր են կատարել իրենց ուսերին վերցրած հանձնարարությունները, դա չի վերաբերվում միյայն նրանց, այլ համայն ազգին: Ամեն անհատ, որպես միավոր պետք է ներդնի սեփական դրական էներգիան իրավական պետականություն կառուցելու գործում, չկա այլ ճանապարհ: Մենք բոլորս պետք է պարզ գիտակցենք, որ արդեն ժամանակն է, թեկուզ և բավականին ուշացած, սպառողական գաղափարից անցնել դեպի ստեղծագործականին: Սա է միակ գրավականը ամուր, կայուն, միասնական ու հաստատուն պետականություն կառուցելու համար, չենք կարող կառչել նախորդ տարիներին, քանի որ դա դեգրադացիա է, մենք հիմա ապրում ենք ներկայով ու լավատեսորեն գնում ենք դեպի ապագա…
Պարզապես եթե մի պահ կանգ առնենք ու նայենք այսօրվա մարկային կենցաղին, կտեսնենք, թե դեռ ինչ ահռելի ծավալի աշխատանք ունենք անելու: Կա մի ճշմարտագույն ասացվածք՝ Ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքերը երես…
Սա մի անխախտելի օրենք պիտի դառնա մեր բոլորի համար, այլապես գործում է դրան լրիվ հակառակ չարի օրենքը՝ Բաժանիր ու Կտիրես…
Այսօր գործում է երկրորդը, որի հետևանքները պարզ տեսնում ենք ազգովի: Այնպես որ, մենք ոչ թե պետք է հոգնած նստենք ու ասենք – ինչ լինի լինի, մեկ է գոռալով բան դուրս չի գա, այլ լրիվ հակառակը, քանի որ հոգնենք թե չէ, միևնույն է հետևանքները մեզ ստիպելու են նորից ոտքի ելնել:
Գործողությունների զարգացումից խուսափելու ոչ մի հնարավորություն չի լինելու, ավելի լավ է պատրաստակամություն հայտնենք միասնական կերպով անցնելու բուռն գործունեության: Անկեղծ աշխատանքն ու չարչարանքները միշտ էլ տալիս են լավ արդյունքներ, նույն մտածողութամբ է ստեղծվել այս գեղեցիկ տիեզերքը…
Եթե ուզում ենք վայելել կյանքը, ուրեմն պետք է ստանձնենք պարտականություններ, սա է օրենքս աշխարհի, սա է ազատության ու անկախության ձեռքբերման միակ ուղին…
Նա, ով խուսափում է իր պարտականություններից, պետք է ազգովի բացատրել ու պահանջել տվյալ անհատից իրագործելու տրված խոստումները, բայց դրա հետ մեկտեղ պետք է նրան սատարել տվյալ հանձնարարությունը կատարելու ընթացքում: Շատ կարևոր է գիտակացել ևս մի կարևոր հանգամանք, խոսքս սեփական ԵՍ-ի կրառման մասին է, որի անտեսումը կամ չարաշահումը միշտ հանգեցնում է էներգետիկ անկայունության տարծության մեջ: Ցավալին նա է, որ այդ բոլոր խախտումները սկզբնական փուլում աննկատելի են, ինչը և հետզհետէ զարգացում ստանալով արդեն ի հայտ են գալիս նյութապես մուտացված տեսքով: Եթե մենք պարզապես անկեղծ հավատանք այն պարզ իրականությանը, ինչ վերաբերվում է մարդ արարածի հետագա վերամարմնավորմանը(իհարկե այլ տեսքով, այլ անունով), այդժամ կհասկանանք, որ այսօրվա գործը վաղվա որվան չարժե թողնել, քանի որ մեզանից հետո մեր հետագա սերունդներին պարտավոր ենք մատուցել ավելի պարզունակ աշխարհ, որովհետև ինչ որ ժամանակ հետո հենց այդ նույն սերնդի միջոցով նորց մենք կհայտնվենք այս նույն աշխարհում, հետագա կիսատ թողնված գործունեության շարունակման պատրվագով: Սա տիեզերքի օրենքն է, այն անխուսափելի է համարյա թե բոլորի համար, քանի որ միյայն մեկ կյանքի ընթացքում դա պարզապես անհնար է հասնել բարձրագույն նպատակին, քանի որ առաջին դասարանից հետո չես կարող մասնագիտական վկայական ստանալ…
Քանի դեռ շատ ուշ չէ, եկեք միասնական կերպով փոխենք ամեն բան, այն ինչ մարդուն վայել է, վերակառուցենք մեր ազգային բարոյականությունը, ապրենք բնության հետ ներդաշնակության պայմաններում, սատարենք մեկս մյուսին, հարգենք մեկս մյուսի անձն ու սիրենք մեր հայրենիքը, ուղղենք սխալվողին նրա հետ մեկտեղ ինքներս մեզ ուղղելով և վերադառնանք դեպի տիեզերակարգ…
Եթե ինքնակամ չանենք դա, ապա մեզ կստիպեն դա անելու…
Մարդ կամ ազգ կամ ցեղ, որը գեթ մեկ անգամ թեկուզ ճանաչել է արարչական կանոնակարգի հաճելիությունը և ինքնակամ, գիտակացաբար հրաժարվում է դրանից, հավատացեք նման սխալ կատարելու, բացարձակ ոչ մի հնարավորություն չի տրվի, մեզ թույլ չեն տա դեպի հետ նահանջելու…
Եկեք մենք ինքներս մեզ ու մեր սերունդներին չպատժենք և հետո չբարդենք ամենը ուրիշի կամ ինչպես միշտ արարչի վրա, ձեռքերը միշտ լվանում են աշխատելուց հետո…
Բարին ընդ Հայ աշխարհին ու հայ մարդուն…
Շնորհակալություն ուշադրության համար:
TIGRAN
2 քննարկումներ
Antarameg