Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, August 18, 2012 13:47 - 15 քննարկում

ԲԱՑ ՆԱՄԱԿ N-1

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ, ՀԿ նախագահ պ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀՀ ԱԺ նախագահ պ. Հովիկ Աբրահամյանին
ՀՀ վարչապետ պ. Տիգրան Սարգսյանին
ԱԱԽ քարտուղար. ՕԵԿ նախագահ պ. Արթուր Բաղդասարյանին
ԲՀԿ նախագահ պ. Գագիկ Ծառուկյանին
ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ պ. Արմեն Ռուստամյանին
“Ժառանգություն” կուսակցության նախագահ պ. Րաֆֆի Հովհաննիսյանին
ՀԱԿ նախագահ պ. Լեւոն Տեր-Պետրոսյանին
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ պ. Վազգեն Մանուկյանին
Հ.Հ. Մարդու իրավունքների պաշտպան պ. Կարեն Անդրիասյանին

ՀԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆԱՅՔ

“ՀԱՅ միաբանություն”-ը Ձեզ է ներկայացնում 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությու-նում իրականացվող անհավատալի ողբերգական արհավիրքը:
ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, սակայն, 1996թ. “Բժշկության մասին” օրենքից, 2005թ. նոր Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական ապահովության երաշխիքներից, կոոլիցիոն իշխանություններն աստիճանաբար, հինգը “իշխանական աննկատ” քայլերով, նահանջեցին՝ առանց հանրաքվե իրականացնելու ժողովրդին պատկանող հիվանդանոցներն “ոմանց” սեփականացրեցին, բժշկական սպասարկ-ման համար սահմանեցրին սոսկալի սակագներ, իսկ ազգին անվճարունակ սարքելու պատճա-ռով ՀՀ-ում 1991 թվականից մահացությունն կտրուկ աճեց` 200-300%, հիվանդացիության մինչեւ 760% աճի հաշվին: Բնական աճի կրկնակի նվազումը համարվում է սպիտակ եղեռն: Եթե պաշտոնական տվյալներով. 1991թ. Սովետական Հայաստանում յուրաքանչյուր 11 ծնվածի դիմաց մահանում էին 3.05 (“Սով. Հայաստանը թվերում” էջ 22), ապա 2010թ-ին այդ թիվը դարձել է չարաբաստիկ` ծնված յուրաքանչյուր 11-ի դիմաց մահացել են 6.8 մարդ (ՀՀ վիճակագրական տարեգիրք էջ 25)՝ երկու անգամ ավել մահացություն:

ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ 5 ՔԱՅԼԵՐԸ

Համաձայն 1991 թվականի Սահմանադրության 34-րդ հոդվածի՝ <>:
 ՀՀ առաջին Սահմանադրությամբ ընդհանրապես վճարել գաղափար գոյություն չուներ: Բայց որոշ անձինք 1991-ից արդեն ամրագրվեցին հիվանդանոցներին` տեղեկացված էին:

I. ՔԱՅԼ
Ըստ Ազգային ժողովի ընդունած «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱ-ՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» 1996 թվականի մարտի 4-ի օրենքի.
Հոդված 2. Բժշկական օգնության և սպասարկման հիմնական տեսակները
<>:
Հոդված 4. Բժշկական օգնություն և սպասարկում ստանալու մարդու իրավունքը
<>:
 Այստեղ արդեն բուժօգնության հիմնական տեսակներ հայտնվեցին, ասվում է, որ միայն առաջնային բժշկական օգնությունն է անվճար, բայց ամեն ոք ունի բժշկական օգնություն ստանալու իրավունք` առանց “անվճար” տերմինի, կարծես ուրիշ, որեւէ երկրում, մարդիք բուժվելու իրավունքից զրկված են:

II. ՔԱՅԼ
Ըստ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 թվ. մարտի 4-ի «ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ.
2-բ) <>:
ՀՀ առողջապահության նախարարի 2011 թ. հունիս 15-ի N 1155-Ա հրամանի Հավելված N 1`
<>:
 Այստեղ, ՀՀ Սահմանադրությունը չփոփոխած, բայց անվճար բուժօգնությունն ու սպասար-կումը դարձրին մասնակի անվճար` “պետության կողմից երաշխավորված անվճար բժշկա-կան օգնություն և սպասարկում” անվան տակ:

III. ՔԱՅԼ
Ըստ ՀՀ կառավարության 04.03.2004թ. թիվ 318 որոշման դ) <>:
ՀՀ Կառավարության 29.12.2011թ. 1923 որոշման. 3. <> եւ 21.12.2010թ. թիվ 2079-Ա Առողջապահության նախարարի հրամանով <>:
 Այս` կառավարության հակասահմանադրական որոշումը` ինչը օրենք չի համարվում, անհասկանալի ու անբացատրելի “ֆինանսական փոխհատուցման համավճար” տերմինի օգտագործմամբ մոռացության ենթարկեց անվճար բուժօգնությունն ու սպասարկումը: Սահմանադրության մեջ պետք է փոփոխություն մտցվեր` ուրիշ ելք չկար:

IV. ՔԱՅԼ
Ըստ` 2005թ նոյեմբերի 27-ի ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ.
ՀՈԴՎԱԾ 38. <>:
 Փոփոխված Սահմանադրությամբ արծարծվեց վճարելու գաղափար` անվճարը միայն հիմնական բժշկական ծառայություններն են, բայց անմիջապես ոչինչ չձեռնարկվեց, թողնվեց ազգին վճարմանը վարժեցնելու հետագա աստիճանական քայլերին ու “հիմնական” կոչված տերմինի խաղաթղթայնացմանը:

V. ՔԱՅԼ
Ըստ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 29 դեկտեմբերի 2011 թվակա-նի N 1923-Ն ՈՐՈՇՄԱՆ “ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱՌԱՅՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ”: 3. <>:

 Ահա եւ այդ` ընդամենը հինգ քայլերը, որոնց կիրառումից հետո ՀՀ-ում բժշկական սպասար-կումը, ինչը անվճար էր` դարձավ վճարովի, որովհետեւ հիվանդանոցները, որոնք պատկա-նում են ժողովրդին, առանց նրան հարցնելու` հանրաքվե իրականացնելու, պատկանեցրին դրանց էության հետ բացարձակ առնչություն չունեցող “ոմանց”, իսկ այդ “ոմանց” կողմից այնպիսի սակագներ են սահմանված, որպեսզի ՀՀ-ում բնական աճը նվազի և մահացությունը առնվազն կրկնապատկվի: Օրինակ` սրտի մեկ անոթի ստենտավորումը արժի 2մլն 115հազ դրամ./մոտ 7.000 $/: ՀՀ բնակչության 80%-ը ներկա միջին աշխատավարձի ու աշխատա-զրկության պայմաններում քանի հարյուր տարում կկարողանա նման հատկացմամբ գումար հայտհայտել, ինչը նույնացնում է առողջապահության իրավունքից զրկված լինելուն: Հարյուր հազարավոր Հայեր ՀՀ-ում բնական աճի բացակայության պատճառով մահացե?լ են, թե արտագաղթ է տեղի ունեցել /թվաբանական հաշվարկներ չեմ ներկայացնում/:
Հասկանալի չէ թե ինչո?ւ ՀՀ Ազգային ժողովը չի կատարել ՀՀ Սահմանադրության 117 հոդվածի պահանջը և օրենքները 2 տարվա ընթացքում չի համապատասխանեցրել ՀՀ 2005թ. Սահմանադրությանը: Այս հարցը մինչ օրս լուծված չէ` բայց ինչո?ւ:
Հարկ ենք համարում նշել, որ այդ ընթացքում կոոալիցիայում ընդգրկված կուսակցութ-յունները կրում են ամբողջական պատասխանատվություն իշխանության վարած քաղաքա-կանության համար և պատասխանատվության լղոզումը իրենց ստանձնած ոլորտների վրա բաշխելը առնվազն անբարոյականություն է:

Հավաստիաբար խնդրում ենք պատասխանել` այս արհավիրքից Հայ ազգը փրկելու ի?նչ քայլեր եք ձեռնարկում:

“ՀԱՅ Միաբանություն” շարժում

Լեւոն Պողոսյան
Անձնագիր AK0444820 տրված 18.02.10թ. 001-ի կողմից
Երեւան, Վ. Համբարձումյանի 47 բն. 89
Հեռ. 055-33-66-39



15 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Antarameg
Aug 18, 2012 15:04