ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, August 17, 2012 17:21 - 11 քննարկում

Հայ գործարարներին ոչնչացնող «խաչակրաց արշավանքը» սկսվեց…

Ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Հայրապետյանը

00:23 • 18.08.12

Ոստիկանության Էրէբունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների 183 (Նախկին Դիմիդրով) հասցեում, ըստ նախնական տեղեկությունների հրազենով ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Հայրապետյանը:

Shamshyan.com-ը հայտնում է, որ Հայրապետյաններին են պատկանում Երևանի Գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Աէրացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը և BMW խանութների ցանցը:

Այս պահին նշված հասցե են ժամանել Ոստիկանության մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ Ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ` Աշոտ Կարապետյանը, Երևանի Ոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ Ոստիկանության փոխհգնդապետ Ալիկ Մարգարյանը, ինչպես նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետներ:

Գ. Շամշյանին դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ Մ. Հայրապետյանը ինքնասպան է եղել ՏՏ տեսակի ատրճանակից կրակելով իր գլխին: Զենքը հայտնաբերվել և առգրավվել է, նշանակվել է հետքաբանական մատնադրոշմային փորձաքննություն:

Լուրեր Հայաստանից – Թերթ.am



11 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԳՐԻԳՈՐ
Aug 17, 2012 23:22