Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, August 17, 2012 18:46 - չքննարկված

Նորե՞ն աշխարհականը, նորե՞ն քյամանչան: Աղոթի՛ր Ազրաիլ, աղոթքը թեթևացնում է …

Ով անհարմար դրության մեջ գցեց Շառլ Ազնավուրին

2012-08-17 15:57:30

 Հարգարժան արտգործնախարար` Հայաստանի Հանրապետության: Ձեզ են դիմում մի խումբ մտահոգ քաղաքացիներ, որոնք ականատեսը եղան, թե ինչպես է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը Վրաստանում երգում թուրքական ծագում ունեցող ամրոցի վերաբացմանը նվիրված միջոցառման ժամանակ: Տպավորիչ էր հատկապես այն, որ մեր երկրի դեսպանը երգում էր անմիջապես մզկիթի հարեւանությամբ:
Մենք գիտակցում ենք, որ շանսոնյե Շառլ Ազնավուրը համամարդկային արժեք է: Նա պատկանում է ոչ միայն մեզ`հայերիս, այլ ամբողջ մարդկությանը: Այնպես որ, մենք հասկանում ենք, որ նա կարող է երգել նաեւ բուդայական տաճարում կամ սինտոիստական համալիրում: Մենք Շառլ Ազնավուրի հետ խնդիր չունենք: Մեր խնդիր ՀՀ արտգործնախարարության եւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության հետ է:
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի վերջին ելույթից հետո մենք ցանկություն ունենք պարզելու, թե ինչ հակումներ ունեն ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Սիրիայում, Ֆրանսիայում եւ աշխարհի այլ երկրներում գտնվող Հայաստանի դեսպանները, որ հետո անակնկալի չգանք, երբ լրատվամիջոցներից իմանանք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ասմունքել է Չինական պատի վրա, Սիրիայում ՀՀ դեսպանը պարել է Լիբանանի մայրիների տակ, Անգլիայում ՀՀ դեսպանը Ֆրանսիայում մասնակցել է համբուրգերների խժռման մրցույթին, իսկ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն էլ հիպ հոպ ոճի պարային մրցույթի է մասնակցել Գերմանիայում: Կարճ ասած, հարգարժան արտգործնախարար, մենք միայն ցանկանում ենք անակնկալի չգալ մեր դեսպանների քայլերի պատճառով եւ ուզում ենք տեղեկացված լինել:
Հասկանալով, որ ֆիլիպինյան կարեւորագույն այցից հետո ձեզ համար դժվար կլինի անդրադառնալ այս հարցին, այսուհանդերձ մեծապես շնորհակալ կլինենք, եթե դուք պարազաբանեք, թե Շվեյցարիայում ՀՀ դեսպան նշանակելիս դուք եւ ՀՀ նախագահը նախատեսել էիք, որ մեր դեսպանը համերգային ելույթներ է ունենալու նաեւ թուրքական ամրոցների վերաբացման ժամանակ:
Վերջում, մեկ անգամ եւս շեշտում ենք, որ մենք որեւէ խնդիր չունենք Շառլ Ազնավուրի հետ: Մենք միայն հպարտ ենք ունենալ նման հայրենակից: Մեզ միայն հետաքրքրում է, թե ում մտքով է անցել 90-ին մոտ գտնվող մարդուն, համաշխարհային ճանաչում ունեցող երգչին ՀՀ դեսպան նշանակել աշխարհի կարեւորագույն երկրներից մեկում:

ՀՀ արտգործնախարարի պատասխանին սպասող մի խումբ ՀՀ քաղաքացիներ

Հ.Գ. Խմբագրությունը որոշեց հրապարակել մտահոգ քաղաքացիների նամակը, ակնկալելով, որ այն կօգնի ՀՀ դիվանագիտական համակարգում առկա բացերը լրացնելու համար: Միաժամանակ շեշտում ենք, որ Շառլ Ազնավուրը լինելով բազմամշակութային գործիչ, իրավունք ունի երգելու որտեղ որ հարմար գտնի, եւ մենք միայն պետք է հպարտանանք նրա նման հայրենակից ունենալով: Մենք կիսում ենք այն տեսակետը, որ նման ճանաչում ունեցող երգչին ոչ մի դեպքում չէր կարելի նշանակել Շվեյցարիայում ՀՀ դեսպան: Այս քայլով մենք անհարմար իրավիճակի մեջ գցեցինք մեր մեծ հայրենակցին եւ միաժամանակ հարված հասցրինք Հայաստանի միջազգային հեղինակությանը, քանի որ որեւէ լուրջ պետություն Շվեյցրաիայի նման երկրում դեսպան չէր նշանակի ոչ երգչի, ոչ էլ դերասանի, որքան էլ որ նրանք համաշխարհային ճանաչում ունենային:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ