Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, August 14, 2012 23:06 - 1 քննարկում

Լրատվական օպերկոտ «Առավոտ»-ի չանի տակից…

«Առավոտ»-ը գրում է.

Օգոս. 11

Սառը ցնցուղ՝ սաունայից հետո

Հասկանալու համար, թե ինչ է նշանակում «քարոզչություն», եւ ինչպես է հնարավոր միեւնույն իրադարձությունները ներկայացնել տրամագծորեն հակառակ տեսանկյուններից, բավական է երկու րոպե նայել CNN-ը կամ BBC-ն, իսկ հետո երկու րոպե նայել ռուսաստանյան որեւէ ալիք: Ըստ առաջինների՝ Հալեպում Ասադի զորքերն ու համակիրներն են սպանում-մորթում խաղաղ բնակիչներին, ըստ երկրորդների՝ դա անում են ամերիկացիների կողմից զինված գրոհայինները: Ինձ թվում է՝ սա այն դեպքն է, երբ երկու կողմերն էլ ճիշտ են, եւ այդ խճճված իրավիճակում տուժում են այդ բոլոր քաղաքական խաղերին անհաղորդ շարքային մարդիկ, այդ թվում՝ մեր հայրենակիցները:

Կամ՝ այս օրերին նշվում է ռուս-վրացական 5-օրյա պատերազմի 4-րդ տարելիցը: Նույն ռուսական ալիքները մեր վզին են փաթաթում այդ պատերազմի խիստ միակողմանի եւ սուբյեկտիվ մեկնաբանությունը: Ընդ որում, բոցավառ պուտինականները մի բան էլ մեղադրում են այն ժամանակվա նախագահ Մեդվեդեւին՝ անվճռականության համար: Բարեբախտաբար, ինտերնետի դարում ոչ մի դժվարություն չի ներկայացնում ծանոթանալու նույն իրադարձությունների վրացական վարկածին՝ բնականաբար, նույնքան միակողմանի եւ սուբյեկտիվ: Իրականում թե Սահակաշվիլին, թե Պուտինը (հենց Պուտինը, ոչ թե Մեդվեդեւը, որն ինքնուրույն որոշում չէր կարող ընդունել) գործում էին անպատասխանատու եւ գնացել էին արկածախնդրության՝ կանգնեցնելով իրենց երկրները լուրջ խնդիրների առաջ: Իսկ ամենակարեւորը՝ վստահ չեմ, որ Ցխինվալի շարքային բնակիչներն այսօր ավելի ապահով են եւ երջանիկ, քան 4 տարի առաջ:

Ներքին կյանքում մոտավորապես նույնն է: Ես դժվարանում եմ ասել, թե ով է ավելի ընդունելի՝ փողից եւ կարիերայից բացի՝ ուրիշ ոչ մի բան չհասկացող եւ առանց հասկանալու «նժդեհականությունից» բարբաջող երիտասարդ իշխանավորնե՞րը, թե՞ «ավազակապետության» եւ «քրեաօլիգարխիկ ռեժիմի» մասին առանց հասկանալու, որպես մանտրա, կարգախոս-բանաձեւերը կրկնող ընդդիմադիր երիտասարդները: Ընդ որում, վերջիններս այնքան են տարված իրենց մանտրաներով, որ եթե հանկարծ այդ բանաձեւերի մեջ փոքր-ինչ չտեղավորվող բառ լսեն նույնիսկ իրենց բարեկամներից, նրանց էլ «քրեաօլիգարխիկ» կհանեն:

Մարդու (ոչ միայն լրագրողի) ամենագնահատելի հատկություններից է ցանկացած խոսքի (նույնիսկ Լենինի կամ Նժդեհի, անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի) քննադատական ընկալումը, ժողովրդական լեզվով ասած՝ հալած յուղի տեղ չընդունելը: Երբ դու լսում ես որեւէ հայտարարություն՝ լինի դա Ասադի կամ նրա հակառակորդների, վրացիների կամ ռուսների, իշխանության կամ ընդդիմության հրեշտակ թե հրեշ լինելու մասին, մի շտապիր հրճվել նրանց հռետորաբանությամբ: Գոնե կես ժամ կանգ առ եւ փորձիր վերլուծել, թե ով, ինչ եւ ինչի համար է ասում: Կես ժամ անկողմնակալ դատողությունը երբեմն նման է սառը ցնցուղի՝ սաունայից հետո: Առողջարար է:  ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

………………………………………………………………………………………….

Մ Ե Կ Ն Ա Բ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը` HAKՕB M. – Ի
Մարդը, եթե թեկուզ մինիմում չափի, հետեւում է աշխարհում տեղի ունեցող քաղաքական կյանքի անց ու դարձին, կարդում ու լսում է որեվէ իրադրության կապակցությամբ, այս կամ այն տրամագծորեն իրար հակառակ կարծիքներ , մասնավորապես Սիրիայում ընթացող դեպքերի առումով ու որոշ չափով էլ ունի տրամաբանելու ունակություն, ապա եթե ոչ անմիջապես, գուցե մի քիչ մտածելուց հետո, իր մոտ անպայման հարց կառաջանա, թե այդ ԻՆՉՈՒ՞ՊԵՏՔ Է Սիրիայի Հալեպ եվ այլ քաղաքներում, Իշխանությունները`Ասադի զորքերն սպանեն ու մորթեն իրենց սեփական երկրի բազմաթիվ խաղաղ բնակիչներին, երեխաններին…
Հետեվաբար, Հարգելի “ԱՌԱՎՈՏ” թերթի, լրատվական բազմամյա փորձարարություն ունեցող, գլխավոր խմբագիր ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, մինչ Ձեր կողմից հավասարության նշան դնելը Վարձու մարդասպանների ու կառավարական զորքերի գործողությունների միջեվ , լավ կլիներ նաեվ տեղեկություններ “քաղեիք” այնտեղ ապրող, հանցագործություններին մոտիկից տեսած բազմաթիվ մեր վկա (eyewitness) հայրենակիցներից նույնպես, որոնց մի մասը, այս օրերին փախչում են այնտեղից , իսկ մի մասն էլ պայքարում են դրսից բերված այդ վարձկան մարդասպաների դեմ …
Ու Ձեր գրված այդ խմբագրականը մի ավելորդ անգամ ապացուցում է, որ Ձեր թերթը սնվելով ՀԱՅԱՍՏԱՆԻ առաջընթացին խոչնդհոտող ուժերի կողմից տրամադրված Grant- ներից , ակամաից իրենց սեվ ծրագրերի կատարման գործակալ դարձնելով Ձեզ, պարտադրում են նման իրականությունից հեռու ,Չհիմնավորված հոդվածներ գրել ու թյուրիմացության մեջ գցել մեր հանրությանը…
Նույնը վերաբերվում է , Ձեր տարօրինակ ու միակողմանի դատողություններին , կապված ` Վրաց օսեթական հակամարտության հետ, որտող նույնպես առանց հաշվի առնելու , Հյուսիսային Օսեթիայի ու Աբխազ ժողովրդների ցանկությունները, վերջին հաշվով այնտեղ նույնպես ապրող մեր հայրենակիցների մտորումները, այդ պատերազմի իրական շարժառիթների նկատմամբ, Թութակի նման կրկնում եք արեվմտյան մամուլի վաղուց չհիմնավորված պատճառաբանությունները, թե իբր ռուսները առաջինն էին, որ հարձակվեցին վրացիների վրա, ու սկսեցին պատերազմն, որ զավթեն …
No it is new…



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԳՐԻԳՈՐ
Aug 15, 2012 4:47