Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, August 12, 2012 22:24 - 4 քննարկում
Սմբատ Ղահրամանյանի նմաններն առաջացան Աշոտ Բլեյանի քանդիչ ուսումնական ծրագրից:
NAREK.FR-ն իրավացի է մասնավորապես, քանզի երիտասարդի աշխարհայացքի ձևավորման վրա այսօր ամենաչնչին ազդեցությունն ունեցել են ընտանիքն ու ծնողները:
Անկախացման և անցումային տարիներին ծնված երեխայի ծնողները մի կողմից հանապազօրյա հաց վաստակելու խնդրով տարված(իսկ դա այն ժամանակվա հայ ընտանիքների 90 %-ից ավելիի համար հարցերի հարցն էր հանդիսանում), ժամանակ չէին կարողանում գտնել սեփական երեխային պատշաճ ուշադրություն դարձնելու համար, մյուս կողմից բլեյանական քանդիչ մեխանիզմը քանդուքարափ էր անում տասնյակ տարիների ընթացքում ձեռք բերած և օտարների նախանձը շարժող մեր կրթական համակարգը, որն ի միջի այլոց մինչ օրս շարունակվում է, զրկելով մեր պատանիներին գոնե դպրոցներում պատշաճ դաստիրակություն ստանալու հնարավորությունից , երրորդ կողմից՝ «ազատականության» և «ժողովրդավարության» անվերահսկելի մուտքը մեր երկիր բերեց ավելի շատ բացասական երևույթներ, որոնց քարոզով ու տարածմամբ նույն այդ պարարտ միջավայրում զբաղված էին ԶԼՄ-ներն ու հատկապես հեռուստատեսությունը, պետության կողմից պատանիների ու երիտասարդության հարցերին բացարձակ անտարբեր վերաբերմունքը չորորդ կողմից՝ տվել է այն արդյունքն ինչը հիմա ունենք… Այս և միայն այս պատճառներով է պայմանավորված, որ մեր այսօրվա երիտասարդների մեծամասնությունը ոչնչով չի տարբերվում Սմբատ Ղահրամանյանից:
Մեր բակում 2 ժամանց անցկացնելու զրուցարաններ ենք պատրաստել: Մեկում տարեցները նարդի, շախմատ են խաղում կամ զրուցում այս կամ այն հարցի շուրջ՝ մյուսը առանց մատը մատին տալու «զվթել» են ջահելները: Հենց երեկ, այնտեղ,10-րդ դասարանցի 5 տղաների ներկայությամբ՝ համադասարանցի հարևանիս աղջիկը համբուրվում էր 6-րդ տղայի հետ՝ իր անթաքույց կրքով չզիջելով պոռնոֆիլմերի դերասանուհիներից ոչ մեկին, և դա օրը ցերեկով՝ տարեց հարևանների ներկայությամբ:
Սա ազգային աղետ է, ու սրա, ինչպե նաև ղահրամանյանների դեմն առնել է պետք, որքան շուտ մենք ազատվենք այդ աղբից, որը «ազատականության» և «ժողովրդավարության» քողի ներքո մուտք գործեց մեր երկիր, այնքան լավ, հակառակ դեպքում, մի 30-50 տարուց հետո Հայաստանն ամբողջությամբ կկորցնի իր ազգային դեմքը, դրա հետ միասին այն ամենը՝ ինչ ձեռք է բերվել հազարամյակների ընթացքում:
Smerch
4 քննարկումներ
Կարեն Անդովկ