ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, August 11, 2012 2:41 - 5 քննարկում
Տարօրինակ, անմարդկային, հայ կնոջն անհարիր մահախոսական-հոդված «ՀՐԱՊԱՐԱԿ»-ի Անի Առաքելյանի կողմից…
Ողբերգական մահ
ՀԵՂԻՆԱԿ՝ ՀՐԱՊԱՐԱԿ
11/08/2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեկ կեսօրին ցավալի լուրն արագորեն տարածվեց մայրաքաղաքով մեկ՝ սրտի կաթվածից անսպասելիորեն մահացել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանը: Մաթեւոսյանն այն քչերից էր, ով ողջ կյանքում աշխատելով իրավապահ ամենաարատավորված համակարգերից մեկում՝ դատախազությունում, պահպանել էր իր մարդկային կերպարը, ընկերների հարգանքն ու բարի համբավը: Ընդ որում, քանի որ մեր իշխանությունները եւ հատկապես կոռուպցիայի մեջ թաղված բարձրաստիճան այրերը, որպես կանոն, ոչ մի մաքուր բան չեն հանդուրժում, ուստի ամեն ինչ արել էին, որ Մարսել Մաթեւոսյանն առնչվի ամենակեղտոտ գործերին եւ «փչանա»: Այնպես, ինչպես իրենք են փչանում՝ փող վերցնելով, հոգին սատանային ծախելով, իշխանությանը հաճո որոշումներ կայացնելով՝ անմեղներին դատելով եւ մեղավորներին արդարացնելով: Մարսել Մաթեւոսյանը հատուկ կարեւորագույն գործերով քննիչ աշխատած շրջանում բազում հնչեղ գործեր էր քննել: Այդ թվում ՆԳ եւ ԱԱԾ փոխնախարար Արծրուն Մարգարյանի սպանության գործը, հոկտեմբերի 27-ի գործը եւ այլն:
Անշուշտ, հրեշտակ չէր եւ տեղավորվել էր «պետպատվերի» շրջանակներում, ու գուցե հենց այս եւ այլ աղմկոտ ու վտանգավոր գործեր քննելու ընթացքում էլ Մաթեւոսյանը՝ իր ուսերին դրված բեռը թոթափելու համար, սկսել էր չարաշահել ալկոհոլը, եւ հենց դա էլ արագացրեց նրա մահը: 61 տարեկանում կյանքին վաղաժամ հրաժեշտ տալու պատճառներից մեկն էլ գուցե ավագ որդու ողբերգական մահն էր երկու տարի առաջ, շմոլ գազից: Գուցե անցած տարի կրտսեր որդու հետ պատահած պատմությունն արագացրեց դեպքերի ընթացքը, երբ նրան կասկածեցին կողոպտիչների բանդային աջակցելու մեջ եւ մի քանի ժամով պահեցին ոստիկանությունում: Ինչի արդյունքում էլ մամուլը գրեց, որ Մաթեւոսյանի որդին բանդայի անդամների թվում է: Այդ օրերին նա հերքում էր որդու մասնակցությունը կատարվածին, եւ հետագայում պարզվեց, որ որդու ավտոմեքենան պարզապես գտնվել է բանդային վնասազերծելու տեղանքի մոտակայքում եւ հայտնվել կասկածյալների ցանկում:
Ամեն դեպքում, կյանքից հեռացավ բազում գաղտնիքներ տնօրինող, ազնիվ մի մարդ, ով կարող էր հետագայում նպաստել բազում չբացահայտված քաղաքական գործերի բացահայտմանն ու դրանց արդար քննությանը:
Մարսել Մաթեւոսյանին հիշողները երեկ ափսոսում էին: Անժամանակ մահը տարավ կյանքով լեցուն, անկեղծ ու շփվող, պատրաստակամ ու բարեհամբույր մարդու, ում բոլորը սիրում էին ու հարգում: Ցավակցում ենք նրա հարազատներին ու մտերիմներին:
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
5 քննարկումներ
Ruzan