ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, August 9, 2012 4:21 - 1 քննարկում
Սիրիայի հայաբնակ Դյուզաղաջի գյուղացիները դիմադրություն են ցույց տվել պետության դեմ կռվող զինված տեռորիստներին:
Սիրիայի Քեսաբ հայաբնակ շրջանի Դյուզաղաջ գյուղի բնակչությունը գիշերը հայտնվել է օրհասական վիճակում, երբ սիրիական կառավարական ուժերը հիմնականում գործում էին հարավային ուղղությամբ իսկ վարձու զինված տեռորիստները հարձակվել էին հայկական գյուղին մերձակա Ֆրընլըխ զինվորական հենակետի վրա:
Ինչպես հայտնում է Tert.am գործակալությունը, գյուղացիները կանանց և երեխաներին հասցրել են տեղափոխել Քեսաբի այլ գյուղեր, իսկ տղամարդիկ անցել են դիմադրության: Թուրքիայի սահմանին գտնվող Դյուզաղաջի բնակչության մեջ միայն մի քանի ընտանիք է այլազգի:
Հայերի դիմադրության ընթացքում կառավարական ուժերը հասել են մարտերի տեղանքը, չեզոքացրել տեռորիստներին և դիրքավորվել թուրք-սիրիական սահմանի երկայնքով:
Մարտերի ընթացքում 3 զինվոր և մեկ քաղաքացիական անձ է զոհվել: Զոհերի թվում հայեր չկան: Զոհված անձը ալևի մուսուլման էր, սակայն շատ լավ տիրապետել է հայերենին:
Դյուզաղաջում ներկայում բնակվում է 45 ընտանիք, որոնցից 20-ը հայեր են:
1 քննարկում
roza