Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, August 9, 2012 10:52 - չքննարկված

ԻՆՉՈ՞Ւ Է ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՅՍՔԱՆ ԿՂԶԻԱՄՈԼ…

Aug 09, 2012

ԻՆՉՈ՞Ւ Է ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՅՍՔԱՆ ԿՂԶԻԱՄՈԼ…Ժողովուրդ ջան, քո հետ կապ չունեցող, բայց քո անունից օգտվող «Ժողովուրդ» թերթը հղում անելով իր «լավատեղյակ» աղբյուրներին գրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին Կիպրոսում մի կղզի է գնել, անունն էլ դրել է իր շան անունով, իսկ այժմ զբաղված է առանձնատան ջրային համակարգի մոնտաժման աշխատանքներով, այն չվստահելով կղզու բնակիչներին։ Այս առնչությամբ hayeli.am-ը (սա էլ հերթական հոգեկան հիվանդներից մեկն է) փորձեց պարզաբանում ստանալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանից: «Ոչ թե մի կղզի, այլ ամբողջ Կիպրոսն է գնել, թերթը մի քիչ սխալվել էր»,- մեր հարցին ի պատասխան կես կատակ կես լուրջ նշեց Սողոմանյանը: Նրա տեղեկացմամբ Քոչարյանն այժմ Հայաստանում է և հանգստանում է Սևանում ու աչքը չի հեռացնում Սևանի թերակղզուց:
Հավաստի աղբյուրները պնդում են, որ Սողոմոնյանի կես կատակ-կես լուրջը խիստ լուրջ է, քանի որ Քոչարյանը ջրասուզակային հանդերձանքով ժամերով լողում է թերակղզու ստորջրյա տարածքներում, չափելով հատակի լայնքն ու երկանքը: Սևանում ապրող մի խեցգետին, որը նաև «Ժողովուրդ» թերթի արտահաստիքային թղթակիցն է, այսպես կոչված «լավատեղյակ աղբյուրը», լսել է, թե ինչպես Քոչարյանը ջրի տակ մրմնջացել է. «Սևանը բարձրացնելու եմ , թերակղզին սարքելու եմ կղզի ու առնեմ, միացնեմ Կիպրոսի իմ կալվածքին, դառնամ մուլտի կղզիատեր: Հետագայում առնեմ Գրելանդիան, հետո Ավստրալիայի հարցը մտցնեմ ՄԱԿ, դարձնեմ կղզի ու դա էլ առնեմ: Էլ չեմ ասում Ամերիկա մայր ցամաքը, որ տեղով կղզի է ու կղզի»:
Այս հավաստի լուրը,լսած ականջներ չունեցող, Հայաստանից դուրս ելնելուց և ուրիշի կեր դառնալուց խուսափող խեցգետինը հայտնել է ինտերնետ «Օրանժով» «ժողովուրդ»-ի խմբագրության պահակին, վերջինս մակագրել է խմբագրին ու թողնվել անհետևանք:

Անգլիական «Ինտելիջենս Սերվիս»-ի ականջն ընկած այս լուրը սարսափեցրել է Թագուհուն: Չէ՞ որ Անգլիան նույնպես կղզիներից է բաղկացած և հեռու չէ այն օրը, երբ Քոչարյանը չափուձև կանի բրիտանական ցածրադիր ափերում: Խոսակցություններ կան, որ Անգլիան կընդհատի օլիմպիական խաղերը, և Քոչարյան դեմ կհանի անգլիական փառապանծ նավատորմերը, որոնք իր ժամանակին պաշտպանեցին իր կղզիները Արգենտինայից:
Բախտներս բերել է, որ ՀՀ-ի զլմները (Զուլումները) բացահայտել են Քոչարյանի կղզիամոլությունը և ներկայացրել լայն հասարակության քննարկմանը:
ՏԵՂԱԳՈՐԾ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ