ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, August 9, 2012 21:49 - 2 քննարկում
Ահա այս ճիվաղներն են, որ Սիրիայում սպանում են, պայթեցնում… ու վարձատրվում հայրենիքի թշնամիների կողմից:
Սիրիական կառավարական բանակի հարվածների տակ բնակչության մեջ խցկված տեռորիստները (նկարում) ստիպված էին հեռանալ և հաստատել Հալեպում իրենց դիրքերը հանձնելու մասին լուրերը:
«Մեր հիմնական ուժերը դուրս են բերվել քաղաքից ստրատեգիական նկատառումներով, այնտեղ են մնում միայն փոքրաթիվ խմբավորումներ, որոնք հատուկ առաջադրանքներ ունեն»,- հայտարարել է վարձու տեռորիստների ներկայացուցիչը:
Իր հերթին, բրիտանական «Գարդիենը» նշում է, որ սիրիական բանակի կողմից Հալեպում վերահսկողության հաստատումն արդեն զարգացում է ներսիրիական կյանքում:
Դրա հետ մեկտեղ, «Գարդիենը», հղում կատարելով վարձկանների տարածած լուրերին, հայտնում է, որ Դամասկոսից փախել է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը` Մուհիդդին ալ-Մասլամանիան: Սակայն սիրիական պետական հեռուստաընկերությունն այդ կապակցությամբ արդեն հայտնել է, որ պաշտոնյան մոտ ժամանակներս ելույթ կունենա այդ լուրերի հերքմամբ:
2 քննարկումներ
Anonymous