Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, July 28, 2012 15:34 - 1 քննարկում

Շատ էլ լավ ա անում: Դուրներդ չի գալի՞ս, Առաջին Լրատվականը հուշում է՝ սատկացրե՛ք… Մանավանդ այս նամակը հրատարակվելուց և Հելսինկյան Գրասենյակում գրանցելուց հետո:

Գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու տղան ջարդուփշուր է անում զինվորներին և ամսավճար է հավաքում նրանցից (լուսանկարներ)

  Գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու տղան ջարդուփշուր է անում զինվորներին և ամսավճար է հավաքում նրանցից

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի էլեկտրոնային փոստի հասցեով այսօր ստացվել է հետևյալ անանուն նամակը, որում մասնավորապես ասված է.

Բարև Ձեզ, ուրեմն խնդիրը վերաբերվում ա բանակին, բայց հենց խնդիրն այն է որ դեպքը կապված չի սպայի հետ, այ զորամասում ծառայում են մոտ 16 զինվոր, նրանց թվում է նաև նույն զորամասի հրամանատարի տեղակալի գնդապետ զինկոչումով եղբոր տղան՝ շարքային Գիգորյան Թաթուլը, շատ վատ ա էտ վաշտում վիճակը և որ ոք ոչինչ չի կորող անել, էտ զինվորը համարյա ամեն օր հարբում ա, գիշերվա ժամը 4-ին մտնում ա զորանոց, գոռում ա, մյուս զինվորներին քնից հանում ա, ջարդում, փշրում ա, սաղ վախի մեջ են քնում որ ինքը խմած ա լինում, ինչ կուզի կանի ինքը ՀՀԿ-ական ազգային ժողովի պատգամավորի տղա ա, ամեն ամսվա վերջ զինվորներից հավաքում ա իրանց հասանելիք 3400 դրամը, հոգեպես ճնշում ա, ինքը ամենակարողն ա, կարող ա խմած մտնի ու աթոռով խփի մեկի գլխին, մի անգամ գիշերվա 3-ին նույնիսկ զինվորներից մեկին կառավաթով հանել ա դուրսն ա դրել, մի խոսքով ահավոր վիճակ ա ու ոչ մեկ ոչինչ չի կարա անի, դե վերադաս հրամանատարությունը բնականաբար տեղյակ չի, իսկ վաշտի և դասակի հրամանատարները անկարող են, վախենում են իրանից, ըտեղ մարդ կգժվի մինչև վերջացնի ծառայությունը:

Զորամասի շտաբի պետը գեներել-գնդապետ ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ որդին ա, Գրիշա Խաչատուրովը, ինքը խիստ հրամանատար ա, ու որ էտ մասին իմանա միջոցներ կձեռնարկի, բայց ոչ մեկ հնարավորություն ու ռիսկ չի անի իրան ասի, բայց ահավոր վիճակը ոնց կարելի ա ըտեղ ծառայել, էտ լարված վիճակում, վախի մեջ, ախր պոստերում ըտքան դեպք ա կատարվում, իսկ էտ հանգիստ զորամասում հլը ինչ ա կատարվում, ու նախարարությունում տեղյակ չեն որ հայկական բանակում նման բան ա կատարվում, ամբողջ Հայաստանում դա երևի միակ դեպքն ա, ինքը նույնիսկ ժամանակին խումար էր խաղում, կրվողին ուղարկում էր տուն, որ փողը բերի, էղել ա նույնիսկ 300.000 դրամ, ախր ինչ Կարելի ա անել գիտեք բանակ ա զինվորներից ոչ ոք չի կարա գնա բողոքի, ուղակի ինքը ցանկացած վատ սպայից էլ վատն ա, չգիտեմ երևի չեք պատկերացնի, բայց շատ եմ խնդրում մի բան գոնե դուք ձեռնարկեք, միայն ձեզ կարողացա դիմեմ, ինքը որ էս զորամասից տեղափոխվի բոլորի համար լավ կլինի, հանգիստ կծառայեն կգնան  իրանց տուն:

Գիտեք էսի էն դեպքերից չի, որ բանակում մեկը մյուսին նեղում ա, փող ա վերցնում, էսի ուրիշ ա, ինքը «պռախոդ ա» ինչ ուզում անում ա, ու ոչմեկ ռիսկ չի անում մի բան ասի, կամ ձեռնարկի, խնդրում եմ մի բան արեք, օգնեք: Ախր ոնց կարա բանակում ըտենց բան լինի, ոնցոր բերդ լինի, որ խմած ա ըլնում պիվաա ուզում որտեղից ուզում ա ճարեն բերեն որ չմտնի վաշտ ու կռիվ անի, ու ինքնէլ զինվոր ա, հույսով եմ մի բան կանեք, սենց անհնարա ա, վերջը ինչ կլինի, էտի գնա սաղ պրծնեն:

Հ.Գ. Անանուն նամակում նշված շարքային Թաթուլ Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդու` Հրանտ Գրիգորյանի որդին է:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Jul 29, 2012 14:53