ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, July 28, 2012 5:00 - չքննարկված
– ԵՍ ՀԱՎԱՏԱԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՄ, ԵՍ ԳԻՏԵՄ:
Հավատի հոգեբանությունը
Կարլ Գուստավ Յունգին հարցրեցին. Դուք հավատու՞մ էք աստծուն: Նա պատասխանեց.
– ԵՍ ՀԱՎԱՏԱԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՄ, ԵՍ ԳԻՏԵՄ:
Հարցը կրկնեցին մեկ այլ ռակուրսով, Յունգը տվեց նույն պատասխանը. «ԵՍ ՀԱՎԱՏԱԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՄ, ԵՍ ԳԻՏԵՄ»:
Ըստիս այս պատասխանի իմասը կայանում է ո՛չ թե նրանում, թե Յունգը ինչ գիտի, այլ հենց այն փաստը, որ աստծու մասին ասածներին հավատալու կարիք, որպես այդպիսին, չկա, կա մարդ, կա բանական էակ, որը եթե ցանկանում է ապրել աստվածահաճո, կամ աստվածաբարո կյանքով, նա կարող է գիտենալ այդ մասին և ոչ թե հավատալ այն ամենին, ինչի մասին պատմում են նույն իրեն նման մարդիկ, որոնք ԳԻՏԵՆ, գիտեն ըստ իրենց պատկերացումների և կարողանում եմ միլիոնավոր մարդկանց հավատացնել իրենց գիտեցածը: Իհարկէ Յունգը առաջին մեծ գիտնականը չե, որ ունի աստծու մասին սեփական դատողությունները, բայց նա առաջինն է, ով այդ բոլոր դատողությունները, պարզաբանումները ու գիտական հետազոտությունները կարողացավ բերել մի բացարձակ սեղմ, պարզ ու հասկանալի հայտարարի, որն է. «ԵՍ ՀԱՎԱՏԱԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՄ, ԵՍ ԳԻՏԵՄ»:
Կարելի է ասել, որ հավատի, հավատալու բնությունը ու նշանակությունը գիտությունը վերջնականապես բացահայտել է, որի սիմվոլը կարող է լինել Յունգի խոսքը, ես կասեյի թեորեման.« ԵՍ ՀԱՎԱՏԱԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՄ, ԵՍ ԳԻՏԵՄ»: Ուստի այժմ գիտությունը մտնում է իր նվաճումների հաջորդ փուլը, աստծո մասին պատկերացումների գիտակցվածության ժամանակաշրջան և այս «ճակատամարտը» պետք է գլխավորեն ժամանակակից, երիտասարդ ու լավ կրթված գիտնականները, որոնցից է հարգարժան Վահան Սեթյանը: Իմ պատկերացմամբ, հոգեբանության այն ուղղությունը, որով զբաղվում է Սեթյանը, որևէ գաղափարի շուրջ միասնականության ձևակերպումը, դա այն գիտական ուղղությունն է, որը կարող է հնարավորություն տալ համախմբել հասարակության լայն շերտեր ևիրավացիորեն առաջարկել աստծո մասին պատկերացումների մեկ ալ մոտեցում, իսկ պատկերացումը արդեն ձևավորված է Յունգի կողմից, շատ պարզ, արդար ու մարդկային ձևով, այն է – ԳԻՏԵՆԱԼԸ, ով ինչքան ցանկանում է, ինչքան սիրտը ուզում է թող այնքան էլ գիտենա աստծո մասին, հարկավոր չե մարդուն վախեցնել, համոզել, շահագռգռել ու այլ հնարքների դիմել որ նա հավատա այս կամ այն վարկածներին աստծո մասին: Որոնհետև հավատը, հավատացյալությունը, դա հոգևոր բռնություն է մարդու ազատ մտածելու հնարավորության ու իրավունքի հանդեպ: Սա շատ պարզ ու հասկանալի հետևությունն է Յունգի հայտարարության, այն գաղափարախոսության, որը պետք է կյանքի կոչեն նոր սերունդի գիտնականները: Ուզում եմ նշեմ, որ այս ամենի մեջ ոչ մի արտառց նորություն չկա, ամեն ինչ հին է ինչպես աշխարհը, նույն պայքարն է, բոլոր ժամանակների պայքարը, ուղղակի ժամանակները ունեն փոխվելու հատկություն: Իհարկ է սա շատ դժվար գործ է, բայց և ժամանակի հարց:
Դժվար է.
Աղբը չի ջնջում ճշմարտության փայլը,
Բայց ծածկում է ու քողարկում,
Դե հիմա ցեխից դուրս հրի սայլը,
Որի վրա վանք են կառուցում:
Իսկ ճանապարհը կանչում է,
Քեզ սայլ է պետք, ճար չունես,
Սայլդ ցեխի մեջ տնքում է,
Մի բան պիտի մտածես:
AKSEL VARDANYAN