ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, July 28, 2012 8:18 - 1 քննարկում

Արսեն Գալստյանը`օլիմպիական խաղերի չեմպիոն…

ՍՊՈՐՏՕՐՎԱ ԼՈՒՐ |  | ՀՈՒԼԻՍԻ 28, 2012 19:53


Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում հայտնի դարձավ տղամարդկանց առաջին չեմպիոնը: 60 կգ քաշայինների եզրափակչում  Արսեն Գալստյանը  մի քանի վայրկյանի ընթացքում մաքուր հաղթանակ տարավ ճապոնացի Հիրաոկի Հիրաոկայի նկատմամբ և արժանացավ ոսկե մեդալի: Ի դեպ, նա առաջին ձյուդոյիստն է, որը Ռուսաստանին ոսկե մեդալ է բերում օլիմպիական խաղերում:

Արսենը ծնվել է Հայաստանում և հետո է տեղափոխվել Ռուսաստան: Լոնդոնում նրան առաջինը շնորհավորողների թվում էին նաև եռագույն դրոշով մրցավայր ներկայացած մեր հայրենակիցները:

Հավելենք, որ այս քաշային կարգում հայտավորված Հայաստանի ներկայացուցիչը` Հովհաննես Դավթյանը, բավարարվեց 7-րդ տեղով:

Վաղը տատամի դուրս կգա 66 կգ քաշային Արմեն Նազարյանը:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Zal Yan
Jul 28, 2012 9:12