ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, July 28, 2012 8:18 - 1 քննարկում
Արսեն Գալստյանը`օլիմպիական խաղերի չեմպիոն…
ՍՊՈՐՏ, ՕՐՎԱ ԼՈՒՐ | ANKAKH | ՀՈՒԼԻՍԻ 28, 2012 19:53
Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում հայտնի դարձավ տղամարդկանց առաջին չեմպիոնը: 60 կգ քաշայինների եզրափակչում Արսեն Գալստյանը մի քանի վայրկյանի ընթացքում մաքուր հաղթանակ տարավ ճապոնացի Հիրաոկի Հիրաոկայի նկատմամբ և արժանացավ ոսկե մեդալի: Ի դեպ, նա առաջին ձյուդոյիստն է, որը Ռուսաստանին ոսկե մեդալ է բերում օլիմպիական խաղերում:
Արսենը ծնվել է Հայաստանում և հետո է տեղափոխվել Ռուսաստան: Լոնդոնում նրան առաջինը շնորհավորողների թվում էին նաև եռագույն դրոշով մրցավայր ներկայացած մեր հայրենակիցները:
Հավելենք, որ այս քաշային կարգում հայտավորված Հայաստանի ներկայացուցիչը` Հովհաննես Դավթյանը, բավարարվեց 7-րդ տեղով:
Վաղը տատամի դուրս կգա 66 կգ քաշային Արմեն Նազարյանը:
1 քննարկում
Zal Yan