ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, July 27, 2012 4:14 - 4 քննարկում

Ասադը անսպասելի շախմատային քայլեր է անում: Սիրիայի «Բարեկամ» թշնամիները խառնվել են իրար:

Թուրքական իշխանությունների ամենօրյա քննադատությունների թիրախը դարձած Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիային ծանր դրության մեջ է գցել:

Թուրքական լրատվամիջոցներն արդեն բացահայտված տեղեկություններ են հաղորդում, որ Ասադը հրահանգել է Սիրիայի հատուկ ծառայություններին՝ զենք տրամադրել PKK-ին (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) եւ երկրի հյուսիսային հատվածները, որոնք քրդաբնակ են, հանձնել է Սիրիայում PKK-թեւը համարվող PYD-ին:

Թուրքական Milliyet-ը, վկայակոչելով իրաքյան Rudaw թերթին, որը հայտնի է տեղի քրդական իշխանությունների հետ սերտ կապերով, հայտնել է, թե PYD-ն նախօրոք տեղյակ է եղել, թե Սիրիայի կառավարական զորքերը երբ են հեռանալու քրդական բնակավայրերից եւ զորքերի հեռանալուց հետո միանգամից կարողացել է իրավիճակն իր ձեռքը վերցնել:

Նշվում է, որ Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավարության առաջնորդ Մեսուդ Բարզանին համաձայնության է եկել PKK-ի եւ PYD-ի հետ՝ Սիրիայի քրդական բնակավայերը հռչակել Արեւմտյան Քուրդիստան՝ պայմանով, որ պետական կառույցների վրա պետք է ծածանվի քրդական եւ PKK-ի դրոշները: Բարզանին այս դաշինքը պահելու դեպքում կողմերին խոստացել է թե դրամական, թե քաղաքական աջակցություն:

Նշվում է նաեւ, որ սիրիական ընդդիմադիր «Ազատ Սիրիայի բանակ»-ի եւ քրդական PYD-ի միջեւ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի, քրդերը չեն մտնում արաբներով բնակեցված տարածքները, իսկ «Ազատ Սիրիայի բանակն» էլ՝ չի մտնում քրդաբնակ տարածքներ:

Ասադի այս քայլը՝ Թուրքիայի հետ սահմանակից տարածքների հանձնումը PKK-ին, խիստ անհանգստացրել է թուրքական իշխանություններին, քանի որ թուրքերի համար եւս մեկ խիստ անցանկալի իրադարձություն է տեղի ունենում՝ Թուրքիայի սահմանին ստեծվում է երկրորդ քրդական պետական միավորը Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածից հետո:

Թուրքական իշխանությունների ներկայացուցիչները նշում են, որ Ասադը Թուրքիայի դեմ հակաքայլ է արել՝ քրդաբնակ տարածքներն ուղղակի նվեր տալով PKK-ին եւ PYD-ին:

Լուրեր Հայաստանից – NEWS.am



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ArMen S (Glendale)
Jul 27, 2012 6:47