ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, July 27, 2012 10:59 - 8 քննարկում

Նունե Մարգարյանը դոք. Վահան Սեթյանի մասնագիտության մասին:

Արդյունաբերական հոգեբանությունը ամերիկյան տերմին է, Եվրոպայում այն կոչվում է Աշխատանքի, Կազմակերպության և Մարդկային ռեսուրսների հեգեբանություն, որը ես նույնպես սովորել և ավարտել եմ երկու տարի առաջ Բոլոնիայի համալսարանում- Իտալիա.

Ժամանակին ես սովորել եմ աշխատանքի հոգեբանություն որպես առարկա Երևանի պետ. համալսարանում , բայց այն բոլորովին այլ ասպեկներ էր շոշափում … ասենք աշխատանքի ֆիզիոլոգիական հիմքերը, մարդու աշխատունակությունը և այլն և այլն, և որի գրականույունը մեծ մասամբ ռուսերեն լեզվով էր.

Մինչդեռ, սա բավականին լայն, ակտուալ և զարգացած դիսցիպլինա է արդեն Եվրոպայում և Ամերիկայում և արծարծում է աշխատանքին վերաբերող ամենատարբեր ասպեկտներ – խորհրդատվություն, մասնագիտական կողմորոշում, պրոյեկտավորում և կադրերի կառավարում, դրանց վերլուծությամբ և զարգացմամբ.

Նպատակը – կազմակերպությունների մեջ բարձրացնել աշխատանքի և ծառայությունների արդյունավետությունը օգտագործելով հոգեբանությունը որպես գիտություն.

Հիմնված է տեսական գիտելիքների և ախտորոշող հմտությունների զարգացման վրա Աշխատանքի, Կազմակերպության և Կադրերի հոգեբանության մեջ.

Այս հոգեբանները դառնում են մարդկային ռեսուրսների զարգացման և կառավարման պոտենցիալ մասնագետներ – կադրերի գնահատում, զարգացմում, աշխատանքի կատարողականոթյան, կադրերի պոտենցիալի գնահատում և այլն.

Կազմակերպչական ոլորտում հեղինակ են զանազան պրոյեկտների ուղղված անհատի և խմբի աշխատանքի և ծառայությունների արդյունավետության և մակարդակի բարձրացմանը և այլն ..

Ես հաճելիորեն զարմացա, որ Վահան Սեթյանը ունանալով այս կրթությունը իրեն նվիրել է հայոց պատմության և պատմագրության ուսումնասիրութաւնը.
Քանի որ, գիտության այս ճյուղը և ես կասեի ընդհանրապես հոգեբանությունը կա և սկսվում է ամեն ուր, քան ինքն իրենից…

Տվյալ դեպքում, այս դիսցիպլինան գործարկում է այնպիսի հոգեբանական տեսություններ, հայեցակետներ, որ օգտակար է ներդնել և համադրել մարդկային գործունեության ցանկացած ոլորտում, կազմակեպչական ստրատեգիաները հարստացնելու, փոփոխելու և ՎԱԼԻԴ հոգեբանական գործոններ զարգացնելու և աշխատացնելու համար , որպեսզի ճիշտ նպատակին ծառայեցվի տվյալ պրոյեկտը.

Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել շատ հետաքրքիր զրույցի համար.

Նունե Մարգարյան
Իտալիա



8 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ակսել Վարդանյան
Jul 27, 2012 15:02