Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, July 23, 2012 14:07 - չքննարկված

Միամիտ Անահիտ Չտրկյանի նամակը, «ամեն ինչից անտեղյակ» ՀՀ նախագահին:

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ՀԵՂԻՆԱԿ՝ ՀՐԱՊԱՐԱԿ
23/07/2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հարգելի պարոն Սերժ Սարգսյան, հեռուստատեսությամբ  լսում ենք  Ձեր  ելույթը արդարության, իրավական, դատական  համակարգի, որեւէ մեկի`  թեկուզ պաշտոնյա լինելու եւ հանցանք կատարելու դեպքում անպատիժ չմնալու մասին եւ խորհում ենք, որ  միգուցե Դուք տեղյակ  չեք կատարվածից, միգուցե Ձեզ խեղաթյուրված են ներկայացնում այս  քրեական գործի ընթացքը, միգուցե Ձեզ չեն հասնում  մեր բազմաթիվ դիմում-բողոքները, այլ դեպքում Դուք` ՀՀ նախագահդ թույլ չէիք տա, որ հայրենիքի իսկական դավաճանները, որոնց անունները Կարեն Մեհրաբյանը հայտնում է դատարանում, միջնորդում հրավիրել նրանց դատարան, սակայն առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որի մութ կենսագրության մասին կարդացել էինք 2010թ. «Ժողովուրդ. օրաթերթում, դատախազը` Արամ Ամիրզադյանը, որը ավազի վրա գործ է կառուցել, անտեսում են այդ միջնորդությունները: Ավելի վատ` Կարեն   Մեհրաբյանը հայտնում է, որ հեռախոսային խոսակցություն ունի իր քրեական  գործում, բայց  դատավորը շատ հանգիստ հայտնեց, որ այդ սկավառակը չկա, եւ դատախազը լռում է դրա մասին:

Կարեն Մեհրաբյանը դատարանում հայտարարեց, որ ԱԱԾ «քննիչ» Արմեն Թեւանյանը համոզել է, որ եթե ինքն ասի, որ Աշոտ Չտրկյանը գիտեր իր գործունեության  մասին, ապա իր հետ մեղմ  կլինեն եւ խոստումներ է տվել: Ինչ՞ու էր քննիչին  դա  անհրաժեշտ, որովհետեւ  գործ էր սարքում, անտեր, անհայր, պաշտոնյա հայր չունեցող Աշոտ Չտրկյանի դեմ: Քանակ  էր ապահովում, արդեն բարձրաձայնել էր հանրապետությունով  մեկ, որ «աշխատանք է կատարել», դավաճաններ է բռնել, մեկի վրա պիտի բարդեր, մյուսներին` ՏԵՐՈՎՆԵՐԻՆ, պիտի թաքցներ:

Ասում էին, որ հեռուստաընկերության  բոլոր ալիքներով պետք է ցուցադրեն, որ ամբողջ հայ ազգը իմանա, թե ի՞նչ է դավաճանությունը եւ վախենա: Ինչ՞ու չհեռարձակեցին, անգամ մենք բոլոր հեռուստաալիքներին խնդրեցինք, որ դատական ընթացքը  նկարահանեն եւ հեռարձակեն, բայց բոլորը, ԱԱԾ-ից եւ դատախազությունից վախեցած, լռում էին:

Աշոտ Չտրկյանին ձերբակալելուց  հետո քննիչ Ա. Թեւանյանը ազգային անվտանգությունում նրան պահելու համար մտացածին  հիմք է ստեղծում` մեղադրելով  299 հոդվածով 1-ին մասով` հայրենիքի դավաճանություն, անհիմն մեղադրանքներ է գրում, որի համար ոչ մի ապացույց  չի կարողանում գտնել, ոչ մի հեռախոսային  լսում, ոչ մի վկա, ոչ  մի գործողություն ,որ ապացուցի  Աշոտ  Չտրկյանի  մեղքը: Եվ  իր սեւ գործը շարունակելու համար «քննիչ» Ա. Թեւանյանը` կարեւորը մարդ  է  ձերբակալել, հոդված ոնց  լինի կգտնի, ոչինչ,  որ անմեղ մարդ է դատապարտելու, խորտակելու եւս մի երիտասարդ կյանք, որի  հայրը ՆԳ     աշխատակից է  եղել եւ մահացել է ինֆակտից, երբ Աշոտը չորս տարեկան է եղել Ավելի լավ `«անտեր տղա է» , ոչինչ, որ երիտասարդ մի ընտանիք եւս կքայքայվի, ոչինչ,  որ Աշոտի երեք տարեկան  երեխան  որբ  կմեծանա` հոր չարած  մեղքն էլ վրան խարանված: Ու գտնում է նոր հոդված  38 /299  հայրենիքի  դավաճանին  օժանդակող եւ հայտարարում է «Բրթելով էլ լինի, դատելու եմ, որ Թուրքիա ես գնացել  աշխատելու»: Այդ դեպքում  ինչ՞ու   քննիչը   չի   դատապարտում   հայ ազգի 50%-ին:

Աշոտ  Չտրկյանին մեղադրում են, որ օգնել  է 300 դոլար փոխանցել եւ համակարգիչ է տրամադրել Կարեն Մեհրաբյանին:

Դատալսումների  ժամանակ փաստաբան  Հ. Բաղդասարյանի հրավիրած վկան` Հովհաննեսը, հայտարարեց, որ  Կարեն  Մեհրաբյանը  իրեն է զանգել եւ խնդրել, որ Տիգրանից  300  դոլար  վերցնի եւ փոխանցի  Կարենին ` Հայաստան: Ճանապարհին պատահաբար   հանդիպել  է Աշոտին եւ ինքն այդ  մասին ասել է Աշոտին`  հայտնելով, որ չգիտի   որտեղից ուղարկել, Աշոտը  Հովհաննեսին  բացատրել է, թե որտեղից   կարող  է ուղարկել: Եվ  ավելի վառ ապացույց  Աշոտի` փողից տեղյակ չլինելու   վերաբերյալ, որ   դրանից   հետո  Աշոտը Կարենի հետ հեռախոսազրույցի ժամանակ Կարենին հարց է տալիս . «Կարեն, այդ ի՞նչ փող ես ուզել Հովոյից», եւ  Կարենը անպատասխան  է թողնում հարցը:

Քրեական   գործում եւս պարզ երեւում  է, որ Կարենը Հովոյից է ուզել փողը, ոչ թե Աշոտից. հարց է առաջանում` ազգային անվտանգության քննիչը ինչո՞ւ չի հարցաքննել Հովոյին, ինչո՞ւ է այդքան մակերեսային գործ վարել:

Հաջորդ հարցը վերաբերում է համակարգչին:

Աշոտը դատարանում բացատրեց, որ Կարենը  կնոջ հետ, որն  ապրում էր Վանաձորում, տարաձայնություններ ուներ, եւ Աշոտից խնդրել է թույլ տալ  համակարգչով առանձին  խոսել կնոջ հետ: Մեր համակարգիչը   տանը չլինելու  պատճառով, Աշոտն, առաջարկում է օգտվել  քեռու համակարգչից: Քեռու տունը մեր տան մոտակայքում է:

Երբ Աշոտին ձերբակալում են, տունը խուզարկում են, բնականաբար ոչինչ  չեն գտնում, Աշոտին անգամ չեն բացատրում, թե ինչի համար են ձերբակալել` հարցին, թե որտեղ է քո համակարգիչը, որը Կարենը օգտագործել է, Աշոտը, քանի որ թաքցնելու եւ վախենալու ոչինչ չուներ, ինքն է հայտնում, որ Կարենը իր համակարգիչը չի օգտագործել, այլ քեռու համակարգիչը եւ աշխատակիցներին ուղեկցում է քեռու  տուն, որտեղ  քեռին չի ցանկանում  տալ համակարգիչն առանց առգրավման թղթի, սակայն Աշոտը, քանի որ ոչինչ  տեղյակ  չէր Կարենի գործողություններից եւ ոչինչ չուներ թաքցնելու,  ինքն է  համոզում քեռուն, որ համակարգիչը բերեն եւ հանձնեն: Եվ մի կարեւոր փաստ եւս` համակարգիչը գտնվում էր սեփական տան բակի  բավականին  հեռու տարածքում, տանը եւս երկրորդ համակարգիչ կար, եւ Աշոտն ինքն է քեռու տղային առաջարկում   բերել Կարենի օգտագործած համակարգիչը, քանի որ թաքցնելու ոչինչ չուներ:

Այս բոլորը լուսաբանվեց եւ ապացուցվեց առաջին ատյանի դատարանում, բայց դատավոր  Մնացական Մարտիրոսյանը, ոչինչ հաշվի չառնելով, ավարտեց Ա. Թeuանյանի եւ Ա. Ամիրզադյանի` ավազի վրա  կառուցած քրեական գործը՝ դատապարտելով անմեղ  մարդուն առանց  որեւէ  ապացույցի, եւ Կարեն Մեհրաբյանը դատարանում բազմիցս հայտարարեց իսկական դավաճանների անունները, ինչ՞ու դատավորին եւ դատախազին դա բոլորովին չհետաքրքրեց, ինչ՞ու  հետքննության չուղարկվեց անապացույց, անփաստ, իրավական  որեւէ  հիմք  չունեցող քրեական  գործը, ինչ՞ու են անմեղ մարկանց դատում, ու՞մ եւ ի՞նչ են թաքցնում: Ինչո՞ւ էր  ուզում քննիչը անպայման  «բրթելով դատել» Աշոտին, ի՞նչ էր  թաքցնում, ինչո՞ւ է «անտեր տղաներ» գտել առանց փաստի, առանց հիմքերի մեղադրական գործ ստեղծել, արագ փակել: Միթ՞ե ազգային անվտանգությունը  այնքան թույլ էր աշխատում,  որ չկարողացավ որեւէ վկա, որեւէ հեռախոսային խոսակցություն, որեւէ նկարահանում գտնել ապացուցելու համար Աշոտի մեղքը: Ոչ, թույլ չի աշխատում, այլ փաստեր չկան, բայց վստահ էին` «անտեր տղա է» բրթելով կդատեն ու վերջ:

Ինչ՞ու էր շտապում քննիչը, որ անգամ չսպասեց, որ նորմալ  քրեական  գործ ստեղծի, որովհետեւ Կարեն  Մեհրաբյանի Թուրքիա տարվող տեղեկությունը ազգային անվտանգության կողմից էր տրվել եւ ոչինչ էր, թող թույլ տային շարունակվեր Կարենի գործողությունները, հիմնավոր փաստեր հավաքեին, իսկական դավաճաններ բռնեին, ի՞նչն  էր քննիչի շտապողականության պատճառը, եւ դատախազ  Արամ Ամիրզադյանն էլ առանց գործը ստուգելու, հաստատել եւ ինքն իր արածի  ձեռքը կրակն է ընկել: Առանց փաստի, առանց ապացույցի, առանց վկայի մեղադրական է կարդում, երբ ինքն էլ ամեն ինչին  դատալսումների  ընթացքում ծանոթացավ`կմկմալով  կարդալով:

Միթ՞ե այդպիսի «հայրենիքի դավաճանին» օժանդակող է լինում, ոչ մի արարք առանց   պատճառի եւ հետեւանքի չի լինում: Այստեղ  երկուսն  էլ բացակայում են: Աշոտը իր հայրենիքի նկատմամբ  ոչ մի վիրավորանք կամ վրեժի զգացում չուներ, ֆինանսական առումով  նա ոչ   մեկից ոչ մի լումա չի պահաջել, չի ստացել, այդ դեպքում հանուն ինչի՞  էր  նա օգնելու Կարենին:

Աշոտը Թուրքիա մեկնել էր մայիսի կեսին եւ հասկանալով, որ դա այն տեղը չէ, որտեղ կարելի է աշխատել, վերադարձել էր` Ռուսաստան մեկնելու համար:

Ազգային անվտանգությունը հետեւել է Կարենին, ուրեմն` նաեւ Աշոտին, գաղտնալսել է հեռախոսային բոլոր խոսակցությունները, այդ դեպքում ինչո՞ւ Աշոտի անձնական խոսակցությունները չկան քրեական գործում, որովհետև ես համոզված եմ, որ այդ խոսակցություններում ամբողջովին կապացուցվի Աշոտի անտեղյակ լինելու փաստը:

Եթե քննիչը համոզում էր Կարենին, որ ասի իբր Աշոտը տեղյակ է եղել եւ համոզված եմ` դատախազը եւ դատավորը դա կհամարեին ապացուց, ապա ինչ՞ու այսօր Կարենի հայտարարությունը Աշոտի անտեղյակ լինեու մասին   հիմք  չեն ընդունում:

Ո՞ր փաստի  կամ ապացույցի հիմքով են դատում անմեղ մարդուն: Ո՞վ պետք է պատասխանի այս հարցերին, ո՞վ պետք է կանխի այս անարդարությունը: Գլխավոր դատախազին բազմիս նամակներով խնդրեցինք ներկա լինել դատերին, կանխել անարդարությունը, բայց իմ կարծիքով նա եւս գիտի այս ամոթալի  անփաստ, անապացույց, խախտումներով  լի գործի մասին եւ խուսափում է:

Հարգելի պարոն  ՀՀ նախագահ ,  խնդրում եմ`  վերահսկեք այս անարդար քրեական գործը , մի թույլ տվեք անարդարություն կատարվի:

Ճշմարտությունը սա է եւ միակը` իրոք ոչ մի ապացույց չկա որդուս դեմ, այնքան անտեր են համարել որդուս, որ անգամ, փառք Աստծո, չեն ջանացել, որ գոնե մի կեղծ ապացույց ստեղծեն: Նրանք հույս ունեին` ինչպիսի կարկատած գործ էին ստեղծել, այդպես էլ արագ դատալսում կանցկացնեին եւ ամեն ինչ կանցներ ջրի տակ:Եվ  փառք փաստաբաններ Հարություն Բաղդասարյանին (Աշոտ  Չտրկյանի  փաստաբան) եւ Սարգիս   Ասլանյանին (Ռոման  Մաթեւոսյանի  փաստաբան),  որ ամբողջ քրեական գործը պարզաբանեցին եւ ապացուցեցին իրենց պաշտպանյալների  անմեղությունը:

Ահա  դատական համակարգի  անարդար, շինծու  գործի  մի վառ  ապացույց»:

ԱՆԱՀԻՏ   ՉՏՐԿՅԱՆ

23.07.2012



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ