Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Monday, July 23, 2012 17:38 - 4 քննարկում
ՄԻ կեղծ նամակի հետքերով… Կարդացեք այս նամակը և հետո վերլուծականը: Եվ մտածեք ձեր սեփական ուղեղով:
Միջնակարգ դպրոցի մակարդակից ցածր մակարդակով գրված նամակ: Նախ գնահատենք
1. Ուղղագրական սխալներ.
Մանուկյանիվաղեմի – Մանուկյանի վաղեմի
ներշնճվում – ներշնչվում
գործնկերներիդ – գործընկերներիդ
ատել չեր կարող – ատել չէր կարող
պատասխանարվության – պատասխանատվության
դեմը առնելը – դեմն առնելը
հարցը այս անգամ – հարցն այս անգամ
քոզ – քեզ
մուխանաթ, մուխաննաթ – սրանցից մեկը սխալ է
ցիկլ փագես – շրջանը փակես
10 սխալների համար գրող, բանաստեղծ, գրականագետ… և այլ կոչումներ ունեցողին նշանակենք- ԱՆԲԱՎԱՐԱՐ:
Շարահյուսական սխալներ. անմիտ առաջարկներ.
Ռոբերտը՝ (կամ չգիտեմ ով-ովքեր)-ը անենթակա նախադասություն է, միտումնավոր ուղղված ընթերցողի միտքը շեղելու վրա:
Նրանք փակուղի են մտել – ովքե՞ր են նրանք, ա՞նձ, կազմակերպությո՞ւն, խմբակցությո՞ւն…
Ընտրությունից առաջ, … փոխիր Ազգային Ժողովի նախագահին:- Երբ արդեն ՀՀ նախագահը ընտրված է Ռոբերտ Քոչարյանը 1998-ի գարնանը, իսկ այսպես կոչված այս «Վանոյի նամակը Վազգենին» գրված է 1998-ի նոյեմբերին:
Վազգեն Մանուկյանի մասին հիշեցումները անհեթեթ են, հորինված: Այդ պահին Մանուկյանը չկար արենայում:
Ղարաբաղի մասին գրված մտքերն ընթերցողի համբերության բաժակը լցնում են դառնահամ հիմարությամբ:
«Զանգիր խոսենք»-ը և կապույտ թանաքով ստորագրոգթյունը համը հանում են այնքանով, որ հանկարծ Վազգենը չկասկածի, թե այդ անգրագետ նամակը Վանոն չի գրել, եթե այն աշխարհից վերադառնա, ինչպես այս մերօրյա նամակագիրն է պատրաստվում ուղի հարթել Վանոյի համար, որի ճանապարհային նշաները տնկեց Լևոնը 2008-ին և մինչև օրս զբաղված է նորանոր գլխակերությամբ, մտքում փայփայելով հուդայական դրոշի ծփանքը:
Այս կեղծ, հորինված նամակը գրված է մեր օրերում, երբ արդեն ընդունված է ՅՈՒՆԻԿՈԴ համակարգը հայերեն տառատեսակի համար, որը բացակայում էր 1998թ. նոյեմբերին: Տառատեսակը նոր է, Վանոն չէր կարող գրել այն ժամանակ, P.S. պետք է լիներ Հ.Գ.: Այս բոլորով հանդերձ նամակի մեջ տեղադրված նկարը իրականում սարքված-միացված է «ֆոտոշոփով»: Վազգենն ու Վանոն միասին նման նկար չունեն:
Բոլոր դեպքերում այս կեղծության հետևում հստակ ընդգծվում են Լեվոն-Սերժիկ միասնության սրածայր ականջները, ԱԱծ-ի և ՄՈՍԱԴԻ մասնակցությամբ:
ԱԹԵՆԱՑԻ
4 քննարկումներ
Smerch