ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, July 22, 2012 3:44 - 5 քննարկում

Պուտինը փակեց արտասահմանյան դրամաշնորհներով Ռուսաստանը քանդող հասարակական կազմակերպությունները՝ նոկաուտի ենթարկելով երկրում անկարգություններ հրահրող արևմտյան ուժերին:

Ռուսաստանում այսուհետ քաղաքականությամբ զբավող ՀԿ-ները կհամարվեն «օտարերկրյա գործակալներ»

2012-07-22 14:56:10
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որի համաձայն ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, այսուհետ կհամարվեն «օտարերկրյա գործակալներ», այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Օրենքի համաձայն ՀԿ-ները, որոնք զբաղվում են «քաղաքական գործունեությամբ», և ստանում են արտաքին ֆինանսավորում, պետք է պաշտոնապես գրանցվեն որպես «օտարերկրյա գործակալներ» և հաշվետվություն ներկայացնել մի քանի ամիսը  մեկ անգամ:
Նշենք, որ Ռուսաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվում են մոտ 100 հասարակական կազմակերպություն:
Բոլոր նյութերը, որ տարածվում են նման ՀԿ-ների կողմից, այդ թվում նաև լրատվամիջոցների կամ ինտերնետի միջոցով, պետք է նշեն, որ հանդիսանում են «օտարերկրյա գործակալ»:

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը չի տարածվում այն կազմակերպությունների վրա, որոնք գործում են գիտության, մշակույթի, արվեստի, առողջապահության, բարեգործական կամ Էկոլոգիայի բնագավառներում, կրոնական կազմակերպությունների վրա:



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Alex
Jul 22, 2012 8:32