ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, July 22, 2012 4:22 - չքննարկված

Եթե փորձեն, ապա ՀՀԿ-ն կսկի ավազ հանելու… հաստատ:

Քաղաքագետ. ԲՀԿ-ն ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն կարող են փորձել առաջ մղել Ռոբերտ Քոչարյանին

Հուլիս 22, 2012 | 11:42
Եթե «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը որոշեն միավորվել 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, ապա հնարավոր է, որ նրանք միասնական թեկնածու առաջադրեն եւ նա, տեսականորեն, կարող է դառնալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին,NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` մեկնաբանելով ՀԱԿ-ի նախկին անդամ, «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի հայտարարությունն այն մասին, որ այդ երեք քաղաքական ուժերը Հայաստանում առաջ են մղում «քոչարյանիզմի» ինստիտուտը:

«Քաղաքական ուժերի միավորումը հաշվարկ է, այդ բառի լավ իմաստով: Խոսքն այն մասին է, թե որքանով այս դեպքում կուժեղանան քաղաքական ուժերի դիրքերը այս համագործակցության արդյունքում: Բայց սա այն դեպքում, եթե ելնենք այն դրույթից, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն իսկապես համատեղ են գործում` այս կամ այն առաջնորդի դիրքերն առաջ մղելու հարցում»,-ասել է Մարկարովը:

«Այստեղ ծագում է հետեւյալ հարցը. որքանո՞վ են այդ քաղաքական ուժերի առաջնորդները պատրաստ համագործակցել միմյանց հետ: Եթե այդ մասով պայմանավորվել չհաջողվի, ավտոմատ ծագում է կողքից առաջնորդ որոնելու հարցը»,-նշել է Մարկարովը, ընդգծելով, որ, որ խոսքը ոչ թե վարձկանի, այլ` դաշնակցի մասին է:

Միաժամանակ, քաղաքագետը կասկած է հայտնել, որ ԲՀԿ-ին ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին կհաջողվի պայմանավորվել Քոչարյանի հարցում:

«Այսօր ԲՀԿ-ն դեռեւս չի հայտնել իր դիրքորոշումը առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ: Դա կարվի մոտ ժամանակներս` ընտրությունների նախաշեմին քաղաքական լարվածության հերթական աճի շրջանակներում: ԲՀԿ-ն 4 տարբերակ ունի. առաջարկել սեփական թեկնածուին, միավորվել այլ ուժերի հետ եւ հանդես գալ միասնական թեկնածուով, համաձայնության գալ իշխող ՀՀԿ-ի հետ` սեփական թեկնածու չառաչադրելու շուրջ եւ աջակցել ՀՀԿ թեկնածուին:

Անկախ ԲՀԿ-ի ընտրությունից, կարելի է կանխատեսել իրավիճակի հետագա զարգացումը»,-ասել է քաղաքագետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ՀԱԿ-ի նախկին անդամ, «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը հարցազրույց է տվել «Ժամանակ» թերթին, որտեղ հայտարարել է, որ «ԲՀԿ, ՀԱԿ եւ ՀՅԴ եռյակը«քոչարյանիզմի» հիմնական ինստիտուտն է Հայաստանում: Հարցազրույցին մանրամասնորեն կարող եք ծանոթանալԱՅՍՏԵՂ:
Լուրեր Հայաստանից – NEWS.am



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ