Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, July 22, 2012 4:03 - 1 քննարկում
Արա՛, Խուրշուդյան ես, ինչ ես… Մեզ չվախեցնես ու հաթաթա չտաս, թե չէ որ եկա ըդտեղ, Հովսեփը կվերցնեմ ու կըմտցնե՛եեեեմ…
«Նոր Մերձավոր Արեւելք» ծրագրի հաղթարշավը
2012-07-22 12:48:14
«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.««Նոր Մերձավոր Արեւելք» եզրը առաջին անգամ ներկայացվեց աշխարհին ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից 2006թ. հունիսին Երուսաղեմում: Ապա նույն ամսում ամերիկյան «Armed Forces Journal» ամսագրում հրապարակվեց «Նոր Մերձավոր Արեւելքի» քարտեզը, որի հեղինակն էր հետախուզության պաշտոնաթող գնդապետ Ռալֆ Պետերսը, ով աշխատել էր նաեւ ԱՄՆ ազգային ռազմական ակադեմիայում: Իրաքի’ ավարտված, Սիրիայի’ 1,5 տարի է ինչ սկսված եւ Իրանի’ դեռ սկսվելիք վերաձեւումը կարծես թե լիովին տեղավորվում է այդ քարտեզի տրամաբանության մեջ: Ու թեեւ այս քարտեզը չի արտացոլում Պենտագոնի պաշտոնական դիրքորոշումը (այդ մասին Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավար գեներալ Յասար Բույուկանիտին նույն 2006թ. հուլիսին պաշտոնապես հավաստիացրել է Ամերիկյան շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Փիթեր Պեյսը), այդուհանդերձ’ այն օգտագործվեց ՆԱՏՕ-ի Պաշտպանական քոլեջի բարձրագույն ռազմական սպաների ուսումնական ծրագրերում եւ ակնհայտ է, որ սա մի արտահոսք էր’ ուղղված պետությունների տրամադրությունների շոշափմանը եւ հասարակական կարծիքների նախապատրաստմանը մեծ փոփոխությունների: Ու թեեւ այս քարտեզով նախատեսվում է միացնել Հայաստանին Ղարսն ու Արդահանը’ Արարատ լեռով հանդերձ, իսկ Արցախը թողնված է Ադրբեջանի կազմում, սակայն ակնհայտ է, որ եթե Հայաստանը ռազմական, տնտեսական եւ որ ամենակարեւորն է’ քաղաքական-քաղաքակրթական առումներով պատրաստ չլինի անխուսափելի եւ իրենից չկախված բեկումնային իրադարձություններին, ապա ոչ միայն ոչինչ չի ստանա, այլեւ շատ բան կարող է եւ կորցնել: Մանավանդ, որ այս ծրագրով մասնատվելու ու թուլացվելու է մեր բարեկամ Իրանը, իսկ Ադրբեջանը’ հզորանալու է: Իսկ պատրաստ լինելու դեպքում’Հայաստանի Հանրապետությունը կարող է վերցնել անգամ ավելին, քան թե իր համար նախատեսվում է ինչ-ինչ կենտրոներում (եւ խոսքը միայն տարածքների մասին չէ): Միշտ էլ այսպես է եղել:
1991թ.-ին Հայաստանի անկախացումը մի մեծ պարգեւ էր, որը մենք սակայն այդպես էլ չկարողացանք ինչպես հարկն է օգտագործել ժամանակակից առաջադեմ, ժողովրդավարական, ազատական եւ ռազմական առումով հզոր պետություն կառուցելու համար: Այժմ էլ դեռ ուշ չէ, սակայն ժամանակը սուղ է: Եթե առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքում եւս Հայաստանի պետականությունը շարունակի մնալ իրենց գրպանային շահերից այնկողմ ոչինչ չտեսնող եւ ոչնչի կարիքը չունեցող, կազինոներում եւ այլուր շվայլ կյանք վարող, ներմուծման միջոցով սեփական երկրի տնտեսության հաշվին արտերկրի տնտեսական շահերը սպասարկող մերօրյա օլիգարխա-չինովնիկական կոմպրադորային կապիտալիստների դուքյանը, ապա …»
1 քննարկում
Վարդան