ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, July 20, 2012 0:54 - 12 քննարկում

ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ. Ծոմակը հեռացավ Հայաստանից…

07-20-2012 11:45:25

«Հրապարակը» գրում է, որ Ծոմակ Օգանեզովան, որի DIV ակումբը պայթեցրել էին հոմոֆոբ ազգայնականները, այնուամենայնիվ մեկնեց Եվրոպա: Այս մասին խոսակցություններն սկսեցին տարածվել այն պահից, երբ դաշնակցական պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Հրայի Կարապետյանի վճարած գրավի դիմաց ազատ արձակվեցին պայթեցնողները` Արամե և Համբիկ Մ.-ները:

Ինքը` Ծոմակը, մինչև վերջերս հերքում էր, որ մտադիր է լքել Հայաստանը: Թերթին նա մեկ ամիս առաջ հայտնել էր, որ մնալու և շարունակելու է պայքարել «ֆաշիստական բարքերի» դեմ: Փաստորեն չդիմացավ` ակամայից հաստատելով տարածված կարծիքը, թե իր ողջ «պայքարի» նպատակն ակցիաներ կազմակերպելու ճանապարհով Հայաստանից հեռանալն էր դեպի ապահով Եվրոպա:

Նրա ընկերներից մեկը` «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը վստահեցնում է, որ Ծոմակ Օգանեզովայի մտերիմներն են նրան համոզել արտագաղթել, ինքը չէր ցանկանում, և բացառված չէ, որ կրկին վերադառնա: Մամիկոն Հովսեփյանը, ում ղեկավարած ՀԿ-ն Ծոմակին փաստաբան է տրամադրել, հայտնել է նաև, որ «Դի Այ Վայ» ակումբի պայթեցման փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը դոփում է տեղում, և որ ինքն այն ձգձգելու միտում է նկատել:



12 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Jul 20, 2012 2:10