ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, July 15, 2012 0:47 - 2 քննարկում
Վարդավառ Հայոց աշխարհում
Վարդավառ կտոնեն Հայոց աշխարհում
Վահագնի հաղթանակների և զորության աղբյուրն է սիրո Աստղիկը։
Վահագնը հերթական կռվի կմեկնի ու կռիվ կուտա Չարին հաղթելու, Հզոր Արծիվը հանկարծ սրընթաց բոթ կուտա Վահագնին ամեհի, Ստորգետնյա Չար Աստվածն է Արարչական տանից գողացել Աստղիկին, Արիների միջից վերանում է իսպառ Սերն ու Գեղեցկությունը, Արիների հոգիներում բուն է դնում ատելությունը, քարանում է սրտները, Անոնք դառնում են տգեղ ու դժնակ, գորշն է ընդգրկում Արյաց Էրգիրը ։ Սիրո Վարդերն են անսեր թառամում, Փուշ ու տատասկն է պատում Էրգրին, Հայոց Վահագնը ահեղ, Վահագնը հզոր լուրը լսելով կատաղի հասնում Անդրաշխարհ, Ահեղ կռվի մեջ հաղթում Չարի աստծուն, Աստղիկին ազատում, Մաքրում Աստղիկից Անդրաշխարհի փոշին, օծում վարդերի բույրով սիրակեզ, Վիշապին սանձած ու հաղթանակած, գիրկն առած Աստղիկին շրջում է Էրգրով, Կշրջեն անոնք Հայոց Էրգրով, արիներին կօծեն վարդաջրով, վարդավառ կսարքեն, Արյաց Արիներին ու աղջիկներին արյաց կօժտեն աստղիկյան սիրառատությամբ։
Վարդավառ կտոնեն Հայոց աշխարհում, կտոնեն շուքով ու շքեղությամբ։ Մեծ թե Մանուկ խանդավառությամբ իրար են օծում սուրբ ջրով սիրո, Սեր ու Գեղեցկություն կմաղթեն զիրար, կերգեն, կպարեն, կսիրեն զիրար, Փառաբանում են սիրո Աստծուն Աստղիկին, իրար նվիրում Կարմիր Վարդեր:
Աղավնիներ թռցնում, ծիծեռնակների հետ ճռվողում,ջուր ցողում իրար վրա, Աստվածուհին սիրո վարդի թերթիկներ էր թափում Հայոց աշխարհին, Վարդի թերթերը աննկատ հպվում, ողջագուրվում են են արյաց աղջիկներին , Արյաց աղջիկներն օրհնվում են աստվածային սիրով, գեղեցկությամբ Ողջ Հայոց Էրգրում ջրցանություն է , կանուխ առավոտ դուրս կուգան արիք Ջուր կշփեն զիրար անագամ հարս թե կեսուր, քավոր , սանամեր, տղա թե աղջիկ, մեծ թե մանուկ ,զիրար կցողեն վարդավառի սիրո ջրով ամենազորեղ, ամենաբուժիչ, ամենասեր, զիրար վարդեր կնվիրեն, իսկ սիրահար արիները աղավնիներ կթռցնեն, ու թե աղավնին երեք անգամ կպտտվէր սիրած աղջկա տան կտուրին, հարսնության կտանեն անոր։ Հեռավոր ուխտի կերթան, դեպի սրբազան աղբյուրները,սուրբ ջրով օծվեն, զոհ կմատուցեն հայոց աստվածներին, բարեհաճություն կխնդրեն՝ Կտոնեն Ավանդական երգ ու պարով, խաղերով լեցուն։ Վարդավառին կհավաքվէ ազգատոհմը, արյաց զավակներ այցի կերթան, կհավաքվեն հայրական հարկի տակ, նվերներ կանեն սիրո ծաղիկներ, կառնեն զիրար կարոտը, զիրար կցանկան սեր ու գեղեցկություն, ազգատոհմը տոհմական ավանդով խորհուրդ կանէ համախոհ, ներդաշնակ, նվիրված, միասնական ուրախության խնջույք կսարքեն: Հայոց մեջ սիրո, նվիրումի Վահագն Աստծո ու Աստղիկ Աստվածուհու սերը կմաղթեն ամենուն ,հավատարմության ու սիրո երդումներ կուտան:
(Կարինե Հայրապետյան)
2 քննարկումներ
ԿԱՐԵՆ-ԱՆԴՈԿ