Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, July 13, 2012 11:33 - 1 քննարկում

Կարճամետրաժ ծիծաղ: Սերժիկ, արա ամոթ ա, ամոթ…

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Լեւոն Միքայելյանը

ՀԵՂԻՆԱԿ՝ ՀՐԱՊԱՐԱԿ
13/07/2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դպրոցի տնօրենից 40 000 դրամ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Լեւոն Միքայելյանը: Վերջինս իր պաշտոնավարման ընթացքում, մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջև ապօրինի պահանջ է դրել` պարբերաբար կաշառք վճարել դպրոցներում ստուգումներ չիրականացնելու եւ խնդիրներ ստեղծելու սպառնալիքի դիմաց:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:  Կատարվում է նախաքննություն:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

SVETLANA
Jul 14, 2012 13:37