Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, July 12, 2012 0:03 - 2 քննարկում

Գիքորի բոսը խզարել է Խզմալյանին:

«Բազազի» պատասխանը «Մեծն քյառթագենագետին»

«Բազազի» պատասխանը «Մեծն քյառթագենագետին»

12 Հուլիսի 2012 – 10:54
Ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը պատասխանել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին: Ոստիկանության բարձրաստիճան սպան Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է.
Պատասխան նամակ Մեծն քյառթագենագետին: Լիարժեք չկայացած, կիսաձախողված եւ նախընտրական գործընթացներում բացահայտված մտավորականների կենսակերպին ու արժեհամակարգին չեմ անդրադառնում, դա այլ թեմա է ու հիմա դրա ժամանակը չէ: Խզմալյանը հունական փիլիսոփայության վերաբերյալ դատողություններ անելիս պետք է դասը լավ սովորեր եւ չօտվեր վատ հուշարարների ծառայությունից: Ես գիտեմ Ձեզ ու Ձեր շրջապատը եւ ինչպես Դուք եք նշում, Ձեր մայլում քյանդրբազություն անելու ցանկություն չունեմ: Հիշեցնեմ միայն, որ այնտեղ քյանդրբազագետներ եւ քյանդրբազի տակ պարողներ շատ կան: Աստված մի արասցե, դա իմ շրջապատը չէ, ես Ձեր նշած սատանի մայլի հակառակ կողմում եմ: Ձեր հանրամատչելի դասընթացը Հռոմի, Ներոնի, Սենեկայի մասին՝ պահեք Ձեզ: Ուղղակի իմացեք, որ «ստոիկյան կեցվածքը» թեւավոր խոսք է, որովհետեւ ստոիկյան փիլիսոփայության դպրոցի ներկայացուցիչների իդեալը՝ անվրդովվ, անհաղորդ իմաստունն է: Ինչպիսի կեցվածք դրսեւորում էր Ժ.Սեֆիլյանը Մաշտոցի պուրակի եւ «Հարսնաքարի» իրադարձությունների ժամանակ: Ձեզ հիշեցնեմ նաեւ ստոիկների էթիկայի, բարոյականությանը վերաբերող մտքերից մեկը, որը տիպիկ է Ձեզ եւ Ձեր ընկերների համար: Յուրաքանչյուր բարոյական գործողություն, ըստ ստոիկների հանդիսանում է ոչ այլ ինչ, քան ինքնապահպանությունն ու ինքնահաստատումը եւ դրանով, ըստ նրանց ավելանում է ընդհանուր բարիքները: Ես նշել եմ, նորից եմ նշում, Դուք եւ Ձեր համախոհները ինքնապահպանման ու ինքնահաստատման խնդիր ունեք եւ դա ներկայացնում եք այլոց շահերը պաշտպանելու միջոց… Սակայն մոռանում եք, որ մոմավառությունն էլ չի օգնի Ձեզ: Ոստիկանության բարոյախոսության եւ իմ գրառումների ձանձրալիության մասին չեմ խոսում, այդ թող գնահատեն «ՖԲ»-ի օգտատերերը, «Բլոգնյուզի», մյուս կայքերի բազմահազար ընթերցողները: Ինչ վերաբերում է Ձեր տրամաչափի մտավորականի բարոյախոսականի ձանձրալիության մասին, դա փաստ է եւ կարող եք շատ հանգիստ ստուգել Ձեր արտահայտած մտքերի ընթերցումների վարկանիշային ցուցանիշներով: Ձեր վերջին գրառումը, քանի որ առընչվում էր իմ անվան հետ, մի փոքր բարձր վարկանիշ ունեցավ, իսկ եթե Ձեր նկարի կողքը լիներ իմ նկարը, ավելի շատ մարդ կընթերցեր: Ինչեւէ, հիմա անցնենք մականվանը: Ես ընդհանրապես խորշում եմ մականուններից՝ թեկուզ դա լինի «Քյառթագենագետ»,«Բոլտ ու գայկա»,«Բրիգադիր» կամ «Կրուտիտ»… Մի անգամ ասել եմ, նորից ասեմ եւ այլեւս չեմ անդրադառնա: Ինձ մականունով դիմում են նրանք,ովքեր իրենց Գիքորի նման խեղճ են զգում, իսկ լիարժեք եւ կիրթ մարդիք դիմում են ազգանունով: Հ.Գ. Ձեզ մոտ արդեն ընդգծված նկատվում է լուրջ, ծանր անլիարժեքության բարդույթ, մինչդեռ Դուք մեղադրում եք ուրիշներին: Եթե Դուք թատրոնն ու դրամատուրգիան էլ եք հասկանում այնպես ինչպես հին հունական փիլիսոփայությունը՝ Հռոմը, Ներոնին ու Սենեկային չհաշված, ապա ինձ համար ամեն ինչ պարզ է…
HayNews.am

Թույլ տրված վրիպակներ.
1. քյառթագենագետ –  պետք է լինի քյառթուագենագետ
2. Դուք, Ձեզ, Ձեր  – ամենուրեք կարդալ՝ դուք, ձեզ, ձեր
3. Բազազ – կարդալ՝ Ռոբերտ Մելքոնյան
4. օգվել – կարդալ՝ օգտվել
5. անվրդովվ – կարդալ՝ անվրդով



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Վարդան
Jul 12, 2012 9:50