Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, July 12, 2012 23:23 - չքննարկված

«ԲԱՑ ՆԱՄԱԿ» -ուղղված Ռուբեն Հայրապետյանին: (Ք.Վ.)

Իբրև թե երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն են այցելել Հրազդան քաղաքի բնակիչներ Գագիկ Սեփոյանն ու Կառլեն Շահինյանը, որոնք պատմել են, որ 2009թ. Հայրապետյանն իր հորեղբորորդու միջոցով որոշել է ֆուտբոլի դաշտ կառուցել: Իսկ երբ աշխատանքներն ավարտվել են, հրաժարվել Է վճարել 50-60 աշխատողի հասանելիք գումարները: Նրանք երկար ժամանակ փորձել են Հայրապետյանից ստանալ իրենց քրտինքով վաստակած գումարը` մոտ 18 միլիոն դրամ, բայց ապարդյուն: Հայրապետյանը մինչ օրս հրաժարվում է վճարել բանվորների աշխատավարձը:
ՀՖՖ (Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա) մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանը «Ժողովուրդ»-ին փոխանցել է, որ եթե մարդիկ չունեն պայմանագիր, ինչի՞ մասին է խոսքը: «Ի՞նչ է նշանակում սարքեք, կվճարենք: Իրենք ինչ-որ պայմանագիր ունե՞ն: Էդպես ամեն մարդ կարող է գալ ու ամեն ինչ ասել»,-հայտնել է Ա. Մանուկյանը:
Քանի որ Հայաստանում ծայր է առել և հրահրվել է «Պայքար հայ գործարարների դեմ» ծրագրավորված շարժումը, որը ղեկավարվում է ՀՀԿ-ՀԱԿ գաղտնի դաշինքով, և զոհասեղանին է դրված Ռուբեն Հայրապետյանին, ոստի դավադիր դաշինքը սեղմում է Հայրապետյանին սեղմող օղակը, մեջտեղ բերելով նորանոր սադրիչներ և շառեր:
Անպայմանագիր, օդի մեջ աշխատանքներ կատարած մարդկանց իրենց լրատվամիջոցներն են տրամադրում ՀՀ նախագահի եղբոր տղայի ամիջական վեահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներից «Ժողովուրդը» և «Սլաք.Ամ»-ը, որոնք մեկը մյուսին թխված ստեր են փոխանցում և հրատարակում, փորձելով հիմա էլ «հարսնաքարում» կատարված դեպքերին ավելացնել նորանոր որակումներ, ուղղված Ռուբեն Հայրապետյանի անձին և ունեցվածքին:
Զարմանալի է, թե ինչո՞ւ օրենքով առաջնորդվող Հայրապետյանը ժամանակին չի կանխարգելում իր դեմ սկսված արշավանքը և միայն հեռվից է դիտում դեպքերի ընթացքը: Օրինակ ինչո՞ւ նա «Հարսնաքարի». ծեծկռտուքից հետո չդրեց իր լիազորված պահակներին ծեծվածների կյանքն ու առողջությունը պահպանելու համար, այլ վստահեց հիվանդանոցի բուժանձնակազմին, որոնք կարող էին այս-կամ այն ուժերի հրահանգով մահվան ելքի հասցնել ծեծվածներին, բարդացնելով միջադեպը և այն ծառայեցնելով քաղաքական նպատակներին, ինչ այսօր կատարվում և շահարկվում է: Սա իհարկե խոսում է նրա քաղաքական նաիվության մասին, քանի որ նա ապրում և առաջնորդվում է հայկական, ցավոք տվյալ դեքում սխալ, մտայնությամբ, մոռանալով թե որքան նենգ է թշնամին, ով կանգնած է իր առջև:
18 միլիոն դրամի պարտքը, որ իբր նա չի վճարել իր հորեղբոր որդու միջոցով վարձված բանվորներին լուրջ մեղադրանք է, հետևաբար Հայրապետյանի իրավաբանի պարտականությունն է նախ դատարան տալ «Ժողովուրդ» թերթին և այդ անօրինական հերյուրանքը տարածող մյուս լրատվամիջոցներին, հաշվի չառնել թե այդ թերթերի հետևվում ում ուրվականն է, չվախենալ ոչնչից և ոչ մեկից, պարզ է որ իր դեմ խաղում են բոլոր ուղղություններով և ամենակարևորն է գտնել համակիրներ մյուս հայ գործարարների մեջ, բացատրել նրանց, այն ինչ կատարվում է իրենց հետ, վաղը իրենց դռանն է չոքելու: Գտնել հավատարիմ, ազնիվ լրատվամիջոցներ և նրանց միջոցով զրուցել ժողովրդի հետ, բացատրել դավադրության շարժառիթները և ամենակարևորն է, հետ վերցնել Ազգային Ժողովի պատգամավորի մանդատը:
ՔՈՉԱՐՅԱՆ ՎԱԼԵՐԻ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ