ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, July 11, 2012 0:24 - չքննարկված
Կանեփն ընդդեմ գիրացման պատճառով առաջած հիվանդությունների
Մի շարք բրիտանացի գիտնականներ բացահայտել են, որ կանեփը կարող է բարեհաջող օգտագործվել գիրացման հետևանքով առաջացած հիվանդությունները, մասնավորպես, շաքարախտն ու սրտային անբավարարությունը բուժելու համար, գրում է Tert.am-ը:
Հայտնի է դարձել, որ բույսի տերևներում առկա 2 բաղադրիչները բարելավում են օրգանիզմում նյութափոխանակության գործընթացը` կարգավորելով ճարպերի և ինսուլինի քանակը: 200 հիվանդների վրա անցկացված հետազոտությունների արդյունքները վկայում են, որ այդ բաղադրիչները զգալի կրճատում են արյան մեջ խոլեստերինի պարունակությունը, ինչպես նաև լյարդում ճարպերի առկայությունը:
Ներկայումս գիտնականները փորձում են այդ բաղադրիչները պարունակող նոր դեղամիջոց ստեղծել:
Նրանց ավելի վաղ անցկացրած հետազոտությունները ապացուցել են, որ բույսը նաև կարող է օգտագործվել էպիլեպսիայի և սկլերոզի դեմ պայքարում: