ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, July 11, 2012 23:17 - 2 քննարկում
Վախկոտ Հայկ էլ է լինու՞մ…
Երիտասարդ պատգամավորը որոշել է փոխել Սահմանադրությունը
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Հայկ Գրիգորյանը, որը թիվ 37 ընտրատարածքից էր ընտրվել, որոշել է ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածում փոփոխություն մտցնել:
Քանի որ Գրիգորյանի «հովանավորը» Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է, վերջերս նա իր մոտ է կանչել երիտասարդ պատգամավորին եւ հետաքրքրվել, թե ինչ է որոշել անել ԱԺ-ում: Գրիգորյանն էլ ոգեւորված հայտարարել է, թե «Սահմանադրության 4-րդ հոդվածում սխալ կա, փոխելու եմ»: Մարզպետն ուրախացել է, որ իր թեկնածուն արդեն սկսել է աշխատել, ու անգամ իր շրջապատին պատմել է, թե Հայկը շուտով Սահմանադրությունում փոփոխություն է անելու:
Իսկ 4-րդ հոդվածը հետևյալն է. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:
Թերթը փորձել է ԱԺ պատգամավոր Հայկ Գրիգորյանից պարզել, թե ինչ սխալ է հայտնաբերել Սահմանադրության հոդվածի մեջ, սակայն նա հերքեց մեր տեղեկությունը: «Չէ, ճիշտ չէ»,-ասաց Գրիգորյանն ու անջատեց հեռախոսը:
2 քննարկումներ
Antarameg