Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, July 11, 2012 22:23 - 5 քննարկում

«Հարսնաքարի ողբերգությունը շահարկողը չի կարող լինել քաղաքացիական հասարկության մաս»:

ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով “Հարսնաքարի” ողբերգական միջադեպին հաջորդած բողոքի ակցիաներին:

Նրա գրառումը կրում է հետևյալ վերնագիրը.   «Հարսնաքարի ողբերգությունը շահարկող խուժանը չի կարող լինել քաղաքացիական հասարկության մաս»:

«Անիմաստ է խոսել այն մասին, որ դեպքը ողբերգական էր, դատապարտելի է օրենքի ողջ խստությամբ, իրավաբանական հարթությունից զատ, ակնկալում էր բարոյական «դատաստան», պետք է լինի հասարակության համընդհանուր ուշադրության կենտրոնում: Իրավիճակից տեղյակ և սթափ դատող ցանկացած մարդ կվկայի, որ պետությունը հարցին մոտեցավ ամենաբարձր մակարդակով՝ թե՛ իրավական, թե՛ բարոյական հարթություններում: Ոչ ոք չի փորձում և չի էլ կարող պնդել, թե այս ամենը համարժեք է մարդու կյանքին, սակայն չպետք է ընկնել մյուս ծայրահեղության մեջ և այս ողբերգական դեպքը դարձնել խուժանությունների, անդաստիարակությունների ու անհանդուրժողականության պլանավորված քաղաքական ալիքի ծնունդ: Իրոք սեփական կարծիքը ունեցող, կիրթ և օբյեկտիվ դժգոհություն արտահայտող օգտատերերի շվաքի տակ անձրևաորդերի նման բուսնել են իրենց քաղաքացիական հասարկության մաս համարող ինչ-որ մարդիկ, ովքեր հարցը տանում են անձնական վիրավորանքների, հայհոյանքների, սադրանքների դաշտ: Նմանօրինակ համացանցային խուժանություններ անող, իրենց մտավորական համարող զանգվածի հիստերիկ և սադրիչ գործողությունները առաջացրել են արդեն շատերիս զայրույթը: Հորդորում եմ կարգի բերել Ձեզ, չփորձել ապակայունացնել իրավիճակը, Ձեր մի քանի հոգանոց «կուտոկը» չհամարել լուրջ շարժում: Եվս մեկ անգամ խնդրում, հորդորում և պահանջում եմ Ձեզանից. Վահեի մահը, որ բոլորիս վիշտն ու դժբախտությունն է, չդարձնել քաղաքական շահարկումների առարկա»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի ամուսին Արման Հարությունյանը, անդրադառնալով հուլիսի 8-ին Հարսնաքար ռեստորանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային, գրել է.

«Զզվելի է. իրենց պատմությունն են կերտում ողբերգությունը դրոշակ դարձնելով:»:



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Գևո
Jul 12, 2012 0:38