ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, July 9, 2012 0:01 - 1 քննարկում

Ի՞նչ պատահեց, երբ իրավապաշտպանը խախտեց սեփականության իրավունքը:

Վահե Ավետյանի մահվան 7-րդ օրվա կապակցությամբ Հարսնաքարի առաջ տեղի ունեցող մոմավառության ժամանակ, ակցիայի մասնակիցներից Հելսինկյան ասոցիացիայի անդամ Արման Վեզիրյանը մոտեցել է ռեստորանին, խախտելով մարդու սեփականության իրավունքը: Նրան է մոտեցել ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը, եւ առաջարկել հեռանալ իր սեփականության տարածքից: Արման Վեզիրյանը կոպիտ խոսքերով և սադրիչ գործողություններով փորձել է մոմավառության ակցիայի մասնակիցներին ներգրավել իր սադրիչ գործողության մեջ, օգտվելով տարածքի անձեռնամխելությունը հսկող ոստիկանների անտարբերությունից: Ռուբեն Հայրապետյանը իրեն հատուկ արագ մտածողությամբ չեզոքացրել է Արման Վեզիրյանի ծրագրած օրինախախտումը, նա միայնակ, առանց կողմնակի օժանդակության, Արման Վեզիրյանին դուրս է շպրտել ռեստորանի տարածքից: Ռեստորանից դուրս հավաքված մոմավառները տեղում հասկացել են, որ Վահե Ավետյանը բռնության չէր երնթարկվի և հետագայում չէր մահանա հիվանդանոցում, եթե դեպքի վայրում լիներ ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը, որը միայնակ երեկ կարողացավ կանխել ռեստորանի տարածք ներխուժած և ամբոխին բռնի գործողությունների մղող, սեփականության իրավունքը ոտնատակ տվող իրավապաշտպան Արման Վեզիրյանին:
ՊԱՐՏԻԶԱԿ
Երևան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Zal Yan
Jul 9, 2012 22:54