ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, July 9, 2012 3:56 - չքննարկված
Ոզնու տղեն իսկականից խելքը թռցրել է:
Մեզ բոլորիս էլ փող են առաջարկում, ուզում են կաշառել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գրող Վահրամ Սահակյանը: Նա մի քանի անգամ կրկնեց, որ իրեն բազմիցս կաշառք են փորձել տալ: Երկրում, ըստ Սահակյանի, կաշառք չեն վերցնում Վարդան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը եւ Վահրամ Սահակյանը, նրանք ազնիվ մարդիկ են:
Անդրադառնալով «Հարնսնաքարի» դեպքերին` Սահակյանը հիշեցրեց, որ բանաստեղծություն է գրել` «Դուք ձեր մայրերին վառեք փռերում «Հարսնաքարի»: Սահակյանը պատմեց, որ երբ իրեն դեպքի օրը զանգահարել են եւ խնդրել մեկնաբանություն տալ, ինքը լրագրողին սխալ է հասկացել եւ ասել, որ անվտանգության աշխատողները լավ են արել:
Ըստ Սահակյանի, երկրում ոչ մեկի պետք չէ ծեծել: «Պաշտոնյաներին ծեծելը հարց չի լուծում, գնդակահարելն ա հարցի լուծում, բոլորին պետք է գնդակահարել»,-հայտարարեց Սահակյանը:
«Հարսնաքարի» դեպքն, ըստ Սահակյանի, արդյունքն է նրա, որ ժամանակին չպատժվեց Գագիկ Բեգլարյանը: Դրանից հետո, Սահակյանի փոխանցմամբ, բոլորը կարծում են, որ կարելի է մարդուն ծեծել եւ հանգիստ ապրել: «Եթե Գագիկ Բեգլարյանին չբռնեցին, հետո կարող ա լինի Գերմանացի Ռուբենը, Իսպանացի Արթուրը… Եթե երկրում չկա պատիժ, ուրեմը նշանակում է, որ ամեն ինչ կարելի ա»,-հայտարարեց Վահրամ Սահակյանը:
Դիտարկմանը, որ, կարծես, հոգնել է ամեն ինչից, Սահակյանը համաձայնվեց եւ նշեց. «Հա ես մի քիչ հոգնել եմ, նեմնոժկո ուստալ, հիմա ոչ մի բանի վրա չեմ աշխատում»: